Ես գիտեմ, ոմանց դա կթվա ահավոր խայտառակություն, սակայն ես երբեք չեմ ունեցել այն զգացողությունը, որ պատկանում եմ որևէ ազգության: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից էլ եբրայերեն նույնպես չեմ խոսում, հրեական միջավայրում ինձ յուրային չեմ զգում: Ու մինչև վերջերս հայերի դժբախտությանը նայում էի, ինչպես կնայեմ կյանքում ցանկացած այլ ազգի դժբախտությանը՝ հնդիկներինը, չինացիներինը… Բայց ահա վերջերս մի գրական կոնֆերանսում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ:

 

Նա բոլորովին նման չէ ինձ: Նա իսկական հայ է, խենթանում է այն բանից, ինչ կատարվում է իր հայրենիքում: Նա այնպես ամոթխած է, անկեղծ, բարի, բացարձակ հրեշտականման մարդ, որ մտերմանալով նրա հետ, ես կարծես սկսեցի դիտել նրա աչքերով: Երբ ես կարդացի հայկական դեպքերի մասին, պատկերացրեցի, թե հիմա ինչ է զգում Մաթևոսյանը: Ահա այսպես, նրա հանդեպ սիրո միջոցով ինձ մոտ ի հայտ եկան ինչ-որ հայկական զգացմունքներ…

 

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ
1990 թվական, «Օգոնյոկ» հանդես, թիվ 24

 

Հովիկ Չարխչյան