Հում բանջարեղենն, իհարկե՝, օգտակար է, սակայն կան բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք նախընտրելի է ուտել եփած կամ՝ շոգեխաշած: Ներկայացնում է սննդաբան Հելեն Բոնդը:

 


1. Լոլիկ
Լիկոպինը՝ լոլիկում պարունակվող նյութը, հակաօկսիդանտ է համարվում, որը կարող է կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակներ եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Կարծիք գոյություն ունի, որի համաձայն՝ այն կարող է նաեւ պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից: Լիկոպինն ավելի շատ է եփած լոլիկներում: Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել ջերմային մշակումից հետո:

 


2. Գազար
Եփած կամ շոգեխաշած գազարում բետա-կարոտիններն ավելի շատ են, քան' թարմ գազարում, պնդում են գիտնականները: Բետա-կարոտինը շատ կարեւոր նյութ է, որը նյութափոխանակության արդյունքում փոխակերպվում է վիտամին A-ի:

 


3. Բրուսելյան կաղամբ
Կաղամբի այս տեսակը գլյուկոսինոլատներ է պարունակում՝ ֆիտոքիմիկատներ, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել քաղցկեղի դեմ:
Այս մթերքը պարունակում է նաեւ վիտամին C, ինչպես նաեւ վիտամին B6 ու ֆոլաթթու: Ամեն դեպքում, այն նախընտրելի է եփած ուտել, քանի որ, գիտնականների պնդմամբ, այդպես այն ավելի օգտակար է դառնում:

 


4. Կաղամբ
Կաղամբի տերեւները մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում, բետա-կարոտին եւ լյուտեին, որոնք շատ կարեւոր են օրգանիզմի համար: Մասնավորապես՝ լյուտեինն օգնում է կանխարգելել շատ մարդկանց մոտ տարիքի հետ ի հայտ եկող մկանային դեգեներացիան: Համարվում է, որ եփած կամ շոգեխաշած կաղմաբն ավելի օգտակար է:

 

 


Վրեժ Հովսեփյան