Ստուգումներ «պայթյունավտանգների» օբյեկտներում
Վերջին մի քանի տարիների ընթացքում բենզինի գնի թանկացման հետևանքով, վարորդներն ընտրեցին ավտոմեքենայի վառելիքի այլընտրանքային տարբերակը' բնական գազը:
Սկզբնական շրջանում սպառողների կողմից մտավախությունը մեծ էր առ այն, որ դրանք պայթյունավտանգ են և այնքան էլ ապահով չեն: Նամանավանդ տարիներ առաջ բնական գազի բալոնները որակապես բավականին ցածր էին, այդ իսկ պատճառով, վարորդների կողմից գազի սպառման սկզբնական շրջանում պայթյունները բավականին հաճախ էին:

 

Վերջին մի քանի օրերի ընթացքում գազալցակայաններում պայթյունի դեպքերը կրկին հաճախակի բնույթ են կրում:
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունը սպառում է բնական գազ: Ուստի այս հարցը պետք է լինի պատկան մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում:
Այսօր կառավարության նիստի ժամանակ, գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններին անդրադարձել է վարչապետը:
Մասնավորապես գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է, թե վերոնշյալ դեպքերի հետ կապված ինչ ուսումնասիրություններ է կատարվել:
Հարկ է նշել, որ երեկ հանձնարարվել է ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքները: ՏԿԱՒՆ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ ստուգումների արդյուքում հայտնաբերված թերությունները կզեկուցվեն վարչապետին և հարկ եղած դեպքում կդադարեցվի թերացող գազալցակայանների շահագործումը:

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես դրանք պահել ուշադրության կենտրոնում:
Պարզվում է, Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը 6 ամիս առաջ տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել:
Չափազանց կարևոր է գազալցակայանների մանրակրկիտ ստուգումները, քանի որ դրա սպառող հանդիսանում է բնակչության ճնշող մեծամասնությունը:

 

Կարեն Մկոյան