«Ցավոք ոլորտի մասնագետների տված պարզաբամնումները վկայում են այն մասին, որ նրանք նույնիսկ ծանոթ չեն ոլորտին»,-սննդամթերքի անվտանգության ներկա վիճակը այսպես է որակում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ Գրիգոր Գրիգորյանը:

 

Հատկանշական է, որ ծառայության նախկին պետը, համակարգային խորը վերլուծության ենթարկելով սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները, հարցազրույցում ցույց է տվել նաև պատմության վերաբերյալ ունեցած իր գիտելիքները: Ավելին՝ փաստացի ապացուցել է, որ պատմություն որոշ չափով իմանալ պետք է սննդամթերքի անվտանգության ոլորտում որոշ հարցերի որոշ պատասխաններ տալու համար:
Ժամանակն է, որ այժմ էլ հրապարակային ելույթով հանդես գա ծառայության գործող պետը՝ պատմաբան Արմեն Հայրապետյանը, սակայն նա պետք է ոչ թե ի ցույց դնի պատմության մասին ունեցած իր գիտելիքները, այլ պետք է քննարկի, թե ինչպես են այդ գիտելիքներն կիրառվում սննդամթերքի անվտանգության ոլորտում և որքան է առհասարակ նա տիրապետում սննդամթերքի անվտանգությանը:

 

Ելույթը պետք է լինի բանավոր և ոչ թե գրավոր: Մեկ բարզ պատճառով. որպեսզի մասնագիտական հիմնավորումները չգրվեն ուրիշի ձեռքով, բայց ներկայացվեն, որպես ծառայության պետի մտավոր սեփականություն:

 

Էդգար Խաչատրյան