Կաթ մթերողները կաթի գինը իջեցրել են 80-100 դրամի ու գյուղացու աշխատանքը դարձրել ոչ եկամտաբեր:
Մալականները շաբաթը 2 անգամ միկրոավտոբուսով կաթ, կաթնաշոռ ու կարագ են բերում: Մաքուր ամանեղենը պլպլում է, իրենց հագուստները մաքուր, ամանները լցնում են բերնեբերան: Բարեհամբույր են:

 


Կաթը վաճառում են 350 դ/լ:
Եթե հաջողացնում եմ, անպայման գնում եմ 5 լ: Խանութի փոշու կաթից ու կրախմալի մածունից հրաժարվել ենք: Կաթը յուղալի ու համեղ է:

 


500 լ կաթը 1 ժամում վաճառում ու վերադառնում են:
Անուն ու վստահություն ունեն՝ լավ գործ են անում թե իրենց, թե մեզ համար:
Ահա գործ: Թող 10-20 գյուղացի համախմբվեն ու այսպես վաճառեն իրենց արտադրանքը, օլօգարխներին ջրի գնով հանձնելու փոխարեն:
Երևանում պահանջարկը մեծ է:

 

 

 


Միքայել Պետրոսյան