Ազգային ժողովը նմանվել է վատ դասարանի, որտեղ պատգամավորները չարաճճի աաշկերտների նման հաճախակի փախչում են դասերից:
Մի տարբերությամբ, որ այստեղ դաս ասվածը վերաբերվում է քաղաքացիների հուսալի ապագային և եթե աշակերտի բացակայությունից տուժում է միայն ինքը' աշակերտը, ապա այստեղ' պատգամավորի բացակայությունից, կարող է տուժել մի ողջ հասարակություն:

 


Երեկ էլ կամակոր աշակերտի կարգավիճակում խորհրդարանական ընդիմությունն էր: Բյուջեի կատարողականի վերաբերյալ լսումները երեկ անցնում էր ոչ այնքան լի դահլիճում, քանի որ ԱԺ ընդիմադիր խմբակցություններից քննարկումներին մասնակցում էին ընդամենը 3 ուժեր, իսկ ավելի կոնկրետ 8 պատգամավոր:

 


Ամբողջ տարվա ընթացքում, ընդիմությունն ԱԺ ամբիոնն ու բոլոր հնարավոր բարձրախոսերը հանգսիտ չի թողնում' քննադատելով իշխանություններին, բյուջեի սխալ կառավարման և անկարևոր ծախսեր անելու համար, իսկ բյուջեի քննարկումներին, փաստացի անգամ ցանկություն չունի մասնակցել:

 


Պատգամավորների նման «ակտիվությունն» ու խմբակցությունների ներկայացվածությունը տեսնելով' կարելի ասել, որ իրականում ոչ մեկին ոչ բյուջեի կատարողականն է հետաքրքրում, ոչ ԱԺ-ն, ոչ կառավարությունը, ոչ էլ մեծ հաշվով պետությունը: Այլապես ընդիմադիր պատգամավորները, գոնե ցանկություն կունենային ծանոթանալ բյուջեի կատարողականին:

 

 

Արման Ղարիբյան