451՝ ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը
1805՝Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տալիս Ռուսական կայսրությանը
1805' Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում
1822՝ Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դառնում 116 մարդ
1896՝ Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի ցար
1896 'Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը
1897՝ լույս է տեսնում իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի Դրաքուլա վեպը
1918՝ Սարդարապատի ճակատամարտը
ստեղծվում է Վրաստանի առաջին հանրապետությունը
1928՝ ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին
1946՝ Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին
1991՝ Lauda Air Flight 004 չվերթի Boeing 767 օդանավի վթարի հետևանքով զոհվում է 223 մարդ

 

Ծնունդներ'
1874՝ Անրի Ֆարման Henry Farman ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող
1907՝ Ջոն Ուեյն John Wayne ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր
1912՝ Յանոշ Կադար 1956-88թթ. Հունգարիայի ղեկավար
1926՝ Վահագն Տատրյան Vahakn Norair Dadrian ամերիկահայ պատմաբան, ցեղասպանության փորձագետ
1927՝ Ֆրունզե Դովլաթյան, դերասան և ռեժիսոր
1928՝ Ջեք Գևորգյան Jack Kevorkian ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ
1929՝ Ռուբեն Վարդանյան, ըմբիշ
1954՝ Դավիթ Շահնազարյան, պետական գործիչ
1966՝ Հելենա Բոնեմ Քարթեր Helena Bonham Carter բրիտանացի դերասանուհի
1969 - Անժելիկա Վարում,ռուս և խորհրդային էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)
1977՝ Լուկա Տոնի Luca Toni իտալացի ֆուտբոլիստ

 

Գրիգորյան Ժորա