Այլին պատմում էր, որ այն ժամանակ, երբ նա դեռ ճանապարհ էր ընտրում իր համար, ապրում էին երկու հայտնի իմաստուններ: Մեկն՝ անապատական, մյուսն էլ բնակվում էր երկրում: Այդ ժամանակ Այլին գիտեր, որ յուրաքանչյուր մարդ երկու պահապան ունի՝ մարմնի և ոգու: Նա զրուցում էր նրանց հետ, լսելով, ինչպես են նրանք վիճում, և զարմանում, որ մյուսները չէին լսում դա: Չէ որ այդպիսի պահապաններ բոլորն էլ ունեին: Երբեմն նա լսում էր ոգու պահապանին, որպեսզի չկորցնի իրեն, երբեմն նրա եղբորը, քանի որ նրա նպատակն էր փրկել նրա կյանքը:
«Ճակատագրի ոչ բոլոր գաղտնիքները նրանք կարող են ասել,-հաստատում էր Այլին,-բայց եթե նրանց հետ ամուր կապ հաստատել, ապա պահապանները ուշադրություն կդարձնեն ապագայի նշաններին և նույնիսկ ինչ-որ բան կհուշեն»:

 


Որոշելով, թե երկու իմաստուններից ում մոտ գնալ սովորելու, նա հարց տվեց իր պահապններին և երկու պատասխան ստացավ.
-Անապատականը թողել է երկիրը, որում անարդար են: Նա սովորեցնում է, թե ինչպես ճիշտ ապրել,-ասաց ոգու պահապանը,-բայց այդպիսի գիտելիքները չեն ընդունի այնտեղ, որտեղից նա գնացել է:
Այլին մտքի մեջ շնորհակալություն հայտնեց պատասխանի համար և լսեց երկրորդը.
-Անապատականի օրինակը կարող է նախանձելի թվալ, բայց եթե մտածենք, ի՞նչ է նրան հայտնի: Ինչպես Պետք է Լինի: Իմաստունը, ով մնացել է մարդկանց հետ, գիտի Ինչպես Կա:

 


-Բայց անապատականն էլ գիտի ինչպես կա,-առարկեց Այլին,-Այդ պատճառով էլ չհամաձայեց դրա հետ:
Մարմնի պահապանը բացատրեց.
-Ինչպես Պետք է Լինի՝ ապագա անապատականը տեսել է գրքերում, որոնք և միայն գիտի: Մյուս իմաստունը գիտի մարդկանց, ովքեր լսել են Ինչպես Պետք է Լինի, բայց և հասկանում են ինչու այդպես չի լինում:
Այլին մտածմունքների մեջ ընկավ: ԵՎ քանի որ չէր կարողանում որոշում կայացնել, սկզբում գնաց այն իմաստունի մոտ, ով գիտեր մարդկանց, որպեսզի հետո այցելի անապատականին: Հանդիպումները կհուշեն ինչպես վարվել:
Առաջին իմաստունին Այլին հանդիպեց այն ժամանակ, երբ նա զբոսնում էր արտասովոր գեղեցկությամբ, ընկերասեր ու քնքուշ շունիկի հետ:
-Ինչու՞ այսպիսի շուն,-հարցրեց Այլին,-նա չի կարողանա պաշտշանել իր տիրոջը:
-Հոգու և երկիրը զարդարելու համար,-պատասխանեց իմաստունը,-իսկ ամենից յուրաքանչյուր շուն չի փրկի:
«Նա ուզում է բարելավել այն, ինչի հետ ապրում է, բայց շանը խաբում է, իբր շրջապատում բոլորը բարի են,-նշեց Այլին: Արժե՞ արդյոք սա որպես դաս ընդունել»: ԵՎ խորացավ մտքերի մեջ:

 


«Երեխաներին նույնպես պատմում են հեքիաթներ, որոնցում կա՛մ բոլորը բարի են, կա՛մ բարությունը հաղթում է չարին՝ կախարդական ուժի շնորհիվ: Իր փոքրիկ չորսոտանիի համար նա այդպիսի բարի կախարդ է: Այդպիսին կարելի է լինել ևս մեկի համար...կնոջ: Որոշ ղեկավարների ընդունում են այդպիսին նրանց հպատակները՝ սպասելով նրանցից պաշտպանվածություն և բարօրություն: Բայց այ ղեկավարները սիրում են ոչ թե հպատակներին, այլ իշխանությունը... Իմաստունը ակնհայտ սիրում է շանը, իսկ նա նրան՝ ոչ: Դա նրա երջանիկ կյանքի մի մասն է: Ոչ այնքան ընկերասեր աշխարհում նա ստեղծում է սեփականը, որում երկուսին էլ հարմար է: Ահա բաղադրատոմսը՝ ստեղծել հեքիաթ, որում հաճելի է ապրել: Ղեկավարները նույնն են անում իրենց հպատակների համար: Չէ որ տարիքով երեխաներն էլ են փնտրում մեկին, ով օգնում է՝ ինչպես հիշում են մանկությունից...»

 


Այլին շնորհակալությամբ խոնարհվեց իմաստունի հետևից: Իսկ հետո մտածեց. «Անապատականն ապրում է գրքերից ստեղծված այսպիսի մի հեքիաթում: Պարզապես այն հնարավոր չէ այստեղ: Արժե՞ արդյոք այցելել նրան»:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Ցնծություն"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան