«Եզդիները և աշխարհը» ճանաչողական-փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք ամսում: Ֆիլմի միջոցով փորձել ենք ներկայացնել եզդիների հնագույն կրոնն ու մշակույթը՝ համառոտ, բայց բովանդակալից կերպով պարզաբանելով եզդիական կրոնի ու հավատքի փիլիսոփայությունն ու առանձնահատկությունը:

 

Իսկ ֆիլմի երկրորդ մասն ամբողջովին նվիրված է պատմական տարբեր ժամանակահատվածներում եզդիների վերապրած ջարդերին և ցեղասպանություններին՝ ներառյալ Շանգալի վերջին ողբերգությունը: Ֆիլմը նվիրվում է իրենց կրոնի և հավատքի համար ցեղասպանության ենթարկված բոլոր անմեղ զոհերի հիշատակին:

 

 

 

 

 

Մրազ Ազիզի