Ապիկարները միշտ են ներսից քայքայել... և միշտ ծանրացել հայ ժողովրդի վզին: Գլուխը կտրել են հայի իսկական տեսակի ու թողել են անդամալույծ, իսկ ում դեռ փայ չի հասել' փչացնելու, շիվարած է, չգիտի, որտեղից սկսի, իսկ սկսելու համար պետք է մաքրել, զտել զավթիչներին, ովքեր կործանում եմ Հայաստանը ազատությունից, մտքից' լույսից, և ամեն բան ուզում են տեսնել իրենց կաշառակերության և բռնությունների միջոցով... Ձրիակերների ուժը միշտ է ծանրացել հայ ծողովրդի վզին... և այժմ դպրոցներն ու աշակերտներն են բաժանված կուսակցությունների և կղզիացվում է առողջ միտքը...

 

Ահա, եթե մենք ուր ենք գնում ինքնակամ' կործանում, որովհետև միտքը, այլևս հետին պլանում է, իսկ առաջնագծում է մատնությունն ու իրար գցելու, անջատականությունն ու իրար չսիրելու, անողոք թշնամի իրար մեջ տեսնող-որոնող համակարգը... Անկեղծություն այնուամենայնիվ չկա... իսկ ով փորձում է ինքն իրեն պաշտպանել հալածվում է, և հիմա շատերը իրենք իրենց գլուխը պահելով են զբաղված, իսկ հայրենիքը օր օրի բռնազավթիչները կուլ են տալիս:

 

Մենք դեռ չենք ուզում ազատվել հին ու նոր ռեժիմներից, որովհետև պոռոտախոս ենք, ուզում ենք ձեռքներս ծալած նստել ու արքայավայել կյանքով ապրել, մինչդեռ արքայավայել կյանքը վերևից չի ընկնում, այլ դրան ձգտում, հասնում են' պայքարում...

 

Արթուր Հայրապետյան