ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (23 մայիս 2015)

 

Սիրելինե՛ր, հիշեցե՛ք այն խոսքերը, որ մեր Տիրոջ՝Հիսուս Քրիստոսի բոլոր առաքյալները նախապես հայտնեցին ձեզ՝ ասելով. «Վերջին ժամանակներում կգան ամեն ինչ արհամարհող մարդիկ, որոնք կառաջնորդվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»: Ահա հենց սրանք են, որ բաժանումներ առաջ կբերեն ձեր մեջ, մարդիկ, որոնք առաջնորդվում են մարմնական ցանկություններով և իրենց մեջ չունեն Սուրբ Հոգին:
Սակայն, դուք, սիրելի՛ներ, ձեր սուրբ հավատով օգնեցե՛ք միմյանց հոգևոր աճին:Աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ և ձեզ պահեցե՛ք Աստծու սիրո մեջ՝ սպասելով, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, իր ողորմութեամբ հավիտենական կյանքը տա ձեզ:

 

Ամրապնդեցե՛ք հավատի մեջ կասկածներ ունեցողներին: Փրկեցե՛ք ուրիշներին՝ խլելով նրանց դատապարտության կրակից: Ողորմությո՛ւն ցուցաբերեք նաև նրանց, որոնք մեղքերի մեջ են: Բայց, զգո՜ւյշ, ատեցե՛ք նրանց մեղսալից կյանքը:
(Հուդա առաքյալի նամակը 17-23)

 

Ռուբեն աբեղա Զարգարյան