Մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների բուժման' զինվորի վիրահատության և ամբողջովին ապաքինման համար, ՀՀ-ում գործող բուժհաստատություններում շատ ժամանակ չեն լինում համապատասխան սարքավորումներ: Այս դեպքում հարկ է լինում բուժումն իրականացնել արտերկրում:
Վերը նշված խնդիրը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Սույն հարցի շուրջ քննարկում է եղել նաև կառավարությունում:

 

Երեկ կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին որոշակիորեն լրամշակված տարբերակին:
Համաձայն վերոնշյալ նախագծի. զինվորական ծառայության ընթացքում վիրավորված կամ որաշակի հիվանդության ստացած այն զինվորները, որոնց բուժումը Հայաստանում կլինի անհնար' բուժման կուրսը կանցնեն արտերկրում:

 

Վաչագան Գևորգյան