Ղրիմի թաթարների ՕՄԲՈՒԴՍՄԵՆ և միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը դատապարտել է Մոսկվային,որը թույլ չի տվել թերակղզում բնակվող թաթարներին մայիսի 18-ին անցկացնել ավանդական միջոցառումները՝նվիրված Ղրիմից թաթարների արտաքսման հերթական տարելիցին...Իր դժգոհությունն արտահայտելու համար Ռ.Էրդոռանը հատուկ զանգահարել է ինքնահռչակ «Ղրիմի թաթարների Մեջլիսի նախագահ» Մուստաֆա Ջեմիլևին,ով Ուկրաինական Ռադայի պատգամավոր է...Այս տխրահռչակը միշտ էլ հայտնի է եղել իր հակառուսական հռետորաբանությամբ և զարմանալի չէ,որ 2014թ. մարտի 17-ից հետո,երբ Ղրիմը մտավ ՌԴ-ի կազմի մեջ պաշտոնական Մոսկվան Մ.Ջեմիլևին պերսոնա նոն գրատա է հայտարարել և թույլ չի տալիս այցելել «պատմական հայրենիք»...Հիշեցնեմ,որ Անկարայի և Բաքվի կողմից հովանավորվող այս «քաղաքական» գործիչը նաև աչքի է ընկնում իր հակահայ կեցվածքով...

 

Ղրիմի «խաղաքարտը» Անկարան սկսեց շատ ակտիվ օգտագործել Ռուսաստանի ԴԵՄ այն բանից հետո,երբ այս տարվա ապրիլի 24-ը ՌԴ նախագահ Վ.Պուտինն անցկացրեց Երևանում...Ֆաշիստ Ռ.Էրդողանի համար դա ՍԱՐՍԱՓԵԼԻ «վիրավորանք» էր...Մի քանի օր ԶԼՄ-ում լաչառոջթյուն անելուց հետո,թուրք պաշտոնյաները անցան գործի...Մայիսի 13-14-ը թուրքական Անտալիայում տեղի ունեցած ՆԱՏՈ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում «Ղրիմի» թեման ամենակարևորներից էր...Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն շատ տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ...Ըստ Ա.Դավութօղլուի Ռուսաստանը ՂՐԻՄԸ անեքսիայի է ենթարկել ԱՆՕՐԻՆԱԿԱՆ և դա անընդունելի է...Թուրքիայի վարչապետը կոչ է արել ՆԱՏՈ-ի իր գործընկերներին Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցույց տալ՝անվտանգության ապահովման համար...

 

Հ.Գ.Շատ հետաքրքիր է իմանալ,թե Ա.Դավութօղլուի համար ո՞րն է ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆԵՔՍԻԱՆ...Երևի Թուրքիայի վարչապետը տեղյակ չէ,որ ԱՆԵՔՍԻԱՆ միշտ էլ լինում է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ...Սակայն ԽԵԼԱՑԻ Ա.Դավութօղլուն այս արտահայտությունը միամիտ չի արել...Տարանջատելով ԱՆԵՔՍԻԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԻ և ԱՆՕՐԻՆԱԿԱՆԻ՝ Թուրքիայի վարչապետը ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆՈՒՄ է ԻՐԵՆՑ հայտնվելը Փոքր Ասիայում և նրանց հետագա ԱԳՐԵՍԻՎ քաղաքականությունը տարածաշրջանում...Ըստ Ա.Դավութօղլուի՝ 1453 թ. մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի գրավումը և Բյուզանդական կայսրության կործանումը՝Ալթայից և Միջին Ասիայից արածելով այստեղ հայտնված թուրքերի կողմից ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆԵՔՍԻԱ է...

 

Կամ երևի՞ օրինական է նաև Անկարայի կողմից 1974թ. Կիպրոսի հյուսիսի անեքսիան...Դավութօղլուն և նրա անմիջական ղեկավարը մտածում են ինչպես բոլոր ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ՝ԶԱՎԹՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԹԱԼԱՆՎԱԾ,ԿԵՂԵՔՎԱԾ և ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՐՎԱԾ ԱԶԳԵՐԸ ԵՐԲԵՎԷ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...Եթե փորձում են պայքարել,ապա ԴԱՎԱՃԱՆ են...Բարբարոս քոչվոր թուրքերի համար մեկ էլ անընդունելի է այն,որ մինչ 11-12 դդ. իրենց այստեղ հայտնվելը Փոքր Ասիայում և Կովկասում ապրել են բազմաթիվ ազգեր,որոնք ի տարբերություն թուրքերի ՏԵՂԱԲՆԻԿ են...

 

Հենց սրանով է պայմանավորված,որ Անկարայի համար անօրինական է 76% հայերով բնակեցված Արցախի ցանկությունը՝ անկախանալ սև և սպիտակ թուրք կոյունլուներից,կամ 65,5% ռուսներով բնակեցված Ղրիմի ցանկությունը՝վերամիավորվել Ռուսաստանի հետ...Թուրքերը մեծ ջանքեր գործադրեցին,որ փոխեն ժողովրդագրական պատկերը և՛Արցախում,և՛ Ղրիմում...Սակայն Անկարայի և Բաքվի թուրքերի ջանքերը ԱՊԱՐԴՅՈՒՆ էին...Այս երկու տեղում նրանք ՊԱՐՏՎԵՑԻՆ...

 

Գագիկ Համբարյան