ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (18 մայիս 2015)
Մի նոր պատվիրան չեմ գրում քեզ, այլ սկզբից իսկ մեր ունեցած պատվիրանը, որ սիրենք միմյանց։ Այս սերը նշանակում է՝ ապրել Աստծու պատվիրանների համաձայն, իսկ պատվիրանը, ինչպես սկզբից սովորեցիք, այս է. որ պետք է ապրենք սիրով։

 

Աշխարհում երևան են եկել բազում մոլորեցնողներ, որոնք մերժում են ընդունել, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով իսկապես մարդացավ։ Այդպիսիները մոլորեցնող են և Քրիստոսի հակառակորդ։ Զգո՛ւյշ եղեք, որ չկորցնեք, ինչ որ վաստակեցիք ծանր աշխատանքով, այլ լրիվ ստանաք ձեր վարձը։

 

Ով որ մեղանչում է Քրիստոսի ուսուցումների դեմ և կապված չի մնում դրանց, նա իր մեջ չունի Աստծուն։ Իսկ ով կապված է մնում նրա ուսուցումներին, նա իր մեջ ունի թե՛ Որդուն և թե՛ Հորը։ Եթե ձեզ մոտ գա մեկը, որ այսպես չի ուսուցանում, մի՛ ընդունեք ձեր տներում և նույնիսկ բարև մի՛ տվեք նրան. որովհետև ով բարև է տալիս այդպիսի մեկին, մասնակից է դառնում նրա չար գործերին։
(Հովհաննես առաքյալի երկրորդ նամակը 1:5-11)

 


Ռուբեն աբեղա Զարգարյան