Մայիսի 2-ին Գորիսի տարածքիկոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վերջին օրերին տարատեսակ վարկածներ, մեկնաբանություններ ու, այսպես ասած, վերլուծություններ են շրջանառվում, որոնք խեղաթյուրված են ներկայացնում դեպքի բացահայտմանն ուղղված՝ ոստիկանության մարմինների գործողությունները:

 

Բազմիցս ասել ու կրկնում ենք. չբացահայտվող հանցագործություններ չկան, և ոչ մի հանցագործ անպատիժ չի մնում: Սակայն հանցագործությունը բացահայտման իր ընթացքն ու տրամաբանությունն ունի, որը պահանջում է ժամանակ ու պրոֆեսիոնալ գործողություններ, իսկ դիլետանտական մեկնություններն ու գնահատականները տեղին չեն ու նաեւ որոշ դեպքերում խոչընդոտում են դրան:

 

Ոստիկանությունը հավատարիմ է հասարակության հետ և հանրային հսկողությամբ իր գործառույթներն իրականացնելու սկզբունքին, սակայն մերժում ու մերժելու է օրենքով սահմանված իր գործողություններին կամայականորեն միջամտելու և անվստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ վերոհիշյալ միջադեպի բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու գործողությունները շարունակվում են և հասարակությունը պատշաճ կիրազեկվի արդյունքների մասին:

 

Աշոտ Ահարոնյան