Կինոռեժիսյոր, Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանի հարցազրույցը Haqqin.az կայքին երեկ դարձավ համացանցի ամենաշատ քննարկվող թեման, չնայած ըստ էության, այդքան ուշադրության արժանի չէր: Տիգրան Խզմալյանը նույնիսկ չհերքեց, որ դա իր հարցազրույցն, ու փորձեց այդ ամենը ներկայացնել «հումանիզմի» քողի ներքո:
Նշենք, որ Haqqin.az կայքը ադրբեջանական քարոզչական հարթակ է, որտեղ կարելի է գտնել ցանկացած «քարոզչական աղբ», իսկ վերջերս կայքում տեղ էր գտել 25 մլրդ դոլարով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար հայերի կողմից 25 մլրդ դոլարով կաշառելու մասին ինֆորմացիան:

 

Հարց է առաջանում կինոռեժիսոր մարդը այլ անելիք չուներ, որ զօրուգիշեր Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մրոտող լրատվամիջոցին պետք է բողոքեր Հայաստանի ներքին վիճակից: Միգուցե Խզմալյանը փորձում է հերոստրարտյան հեղինակություն ձեռք բերել, քանի որ հերիք չէ, որ բարձրացած աղմուկից հետո չի պապանձվում՝ ափսոսալով տեղի ունեցածի համար, մի բան էլ իրեն դարձի բերողներին անվանում է քաղքենի:
Խնդիրն այն է, որ Խզմալյանը դեռևս լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «ադրբեջանական քարոզչություն» և «ազերիական քաղաքականություն» ասվածը, երբ քնած մարդուն գազաբաբար սպանողը կարող է հերոսացվել, անզեն և մոլորված գերին կարոող է խոշտանգվել այնքան մինչև հասնի մահվան դուռը, և այսպես շարունակ:

 

Ի՞նչ է, Խզմալյանը «հումանիստ» է ներկայացնում գազանային կանոններով շարժվող մի պետությանը, որի համար մարդկային կյանքը արժեք չունի:
Տրամաբանորեն դեռ ուշ չէ' Խզմալյանը կարող է հրաժարվել իր քաղաքական մայմունությունից և փրկել իր դեմքը, այլապես նա կարող է դասվել ադրբեջանական հերոսների շարքին:
Հ.գ. Ինպես ասում են գործիդ կաց, ռեժիսոր ես, քո գործով զբաղվիր, թե չէ ինչ ես քիթդ խոթում մեղուներով լի փեթակը: Չնայած վերջերս նոր մոդա է ձևավորվել, ով ձախողվում է մասնագիտական ոլորտում, սկսում է քաղաքականությամբ զբաղվել:

 

Արման Ալավերդյան