Կարծում եմ՝ Թուրքիան իր դեսպանին թեկուզ ձևականորեն և առժամանակ հետ չկանչեց Ռուսաստանից (ասենք՝ Վատիկանի, Ավստրիայի կամ Լյուքսեմբուրգի օրինակով) նաև այն պատճառով, որ ստիպված չլինի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել. իսկ միջոցառումներին ԹՀ-ը ներկայացված կլինի հենց դեսպանի միջոցով:

 

Հավանաբար ըստ թուրքական կողմի, ի պատասխան Վ.Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան կատարած այցի, շատ ավելի ազդեցիկ քայլ կլիներ Ռ.Թ. Էրդողանի կողմից Մոսկվա կատարելիք այցից ցուցադրաբար հրաժարումն. իսկ ընդհանրապես միջոցառումներին մասնակցությունից հրաժարվել պաշտոնական Անկարան չէր կարող՝ հաշվի առնելով տնտեսական և քաղաքական շահերի այն լայն համախումբը, որն առկա է երկու երկրների միջև:

 

Արմեն Պետրոսյան