Թուրքիայում հրապարակվել են 12 հետազոտական ընկերությունների անցկացրած նախընտրական սոցհարցումները: Հարցումներն անց են կացվել թուրքական հայտնի հետազոտական ընկերությունների կողմից հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Բոլոր այդ ընկերությունների հարցումների ամբողջացված տվյալներն այսպիսին են.

 


1. ԱԶԿ-43.7%
2. ԺՀԿ-25.6%
3. ԱՇԿ-16.7%
4. Քրդամետ ԺԴԿ-9.4%

 


Ուշագրավ է, որ միայն երեք ընկերությունների հարցումների տվյալներով է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը:
ԱԶԿ-ի ամենաբարձր ցուցանիշը եղել է 49.4, իսկ ամենացածրը' 36.2 տոկոս:

 

 

Լևոն Հովսեփյան