Ֆեյսբուքը երեկ: 06.05.2015
Թքեմ արդարություն ճակատիդ...

 

Եզդիների դիակների նկարները տեսնելուց մի պահ պատկերացնում եմ Հայերին, այդպես տանջված, սովալլուկ, աչքերը դեպի փրկություն հառած: Հիմա եզդի ազգի մանկիկներն են սպանվում, իսկ շատ «արդար» աշխարհը խոսում է հումանիզմի մասին: Պապաս մի լավ խոսք ունի .«Թքեմ արդարություն ճակատիդ, եթե էսա քո արդարությունը»: Փափուկ աթոռբերին նստած, իրար նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, իսկ թե ինչ է մտածում իր երեխային կրծքով փակող մայրը, Էմբարգո բառը սիրողների համար այդքան էլ կարևոր չէ:

 

Վարդան Պետրոսյանի դատավարությունը երեկ ավարտվեց և վերաքննիչ դատարանը ամփոփոխ թողեց նախորդ ատյանի որոշումը: Այս պատմությունը պետք է շուտափույթ փակվի: Քանզի և տուժող կողմն է ամեն անգամ տանջվում և Վարդան Պետրոսյանը: Ժողովուրդն էլ այս ամենը մատի փաթաթա է դարձրել ու երկու խմբի բաժանված կռիվ է տալիս:

 

Նաիռա Զուրաբյանը վերջերս հայտարարություններ է անում, որոնք դուրս գալիս են: Գեյերին ինքը չի ընդունում ու չի պատրասվում ոչ ոքի խնդրանքով կամ սպառնալիքով այդ ամենը անել: Մարդը ունի իր դիրքորոշումը, հիմա, որ ինքը ԱԺ պատգամավոր է ուրեմն պե՞տք է պարտադիր ասի ԼԳԲՏ-ները լավն են: Ո՞ւր էր էդ Խարվի Մալիկը չբուսներ Սան Ֆրանցիսկոյում, տենամ էդ ժամանակ ԼԳԲՏ-ները ի՞նչ էին անելու:

 

Էդգար Խաչատրյան