Կառավարությունը ցայտնոտի մեջ է, էլ չգիտի ինչպես փող հավաքի, որտեղից փող հայթհայթի, փոխարենը իրենք իրենցից պահանջեն, որ հարկային դաշտ մտնեն ազգին թալանած գումարներից մի փոքրիկ հատված, գերադասում է մարդկանց գրպանը մտնել, այն դեպքում, երբ ազգի փողերը գողացած չինովնիկները, ովքեր թալանում են հետո բիզնեսներ, բիզնեսների հետևից հաստատում, բայց հարկային դաշտ չմտնելու պատրվակով, «մասնավորի» բերանն են փակում...

 

Իսկ այսօր կառավարությունը որոշել է խոպանչիների ձեռքից, նրանց դառը քրտինքով վաստակած գումարները քոռուփուչ անել... Այսինքն խոպանչին տուն, ընտանիք թողած հեռավոր երկրներում գումար աշխատի, հետն էլ հարկային դաշտ... մառազ... Ես էլ ասեմ, ում հրամանով էր Հրանուշ Հակոբյանը սփյուքահայերից փող պահանջում: Այսինքն էս խեղճ ու կրակները չգիտեն ինչպես աշխատել, ընկել են փրփուրներից են կախվում: Հովիկ Աբրահամյանը, որ իր ողջ բիզնեսները իրար վրա դնի ու հարկեր մուծի և նրան միանան մյուսները հաստատ այսօր կառավարությունը 7 տոկոսի փոխարեն, 2 տոկոս աճ չէր գրանցի...

 

Արթուր Հայրապետյան