Անկեղծ ասած հիացմունքով եմ նայում ԼՂՀ ԱԺ ընտրությունների արձագաներին: Շատ կարևոր էր նաև միջազգային դիտորդների արձագանքները, կապված ընտրությունների հետ: Դիտորդական խմբերը արձանագրել են, որ ընտրություններն անցել են, առանց միջադեպերի և բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան:

 


Օրինակ' միջազգային դիտորդ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը կապված ԼՂՀ ընտրությունների հետ ասել է. Արցախում ԱԺ ընտրությունները անցել են լավագույն պայմաններում, և քանի որ արդեն տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում Բուլղարիայում և անգամ Հայաստանում դիտարկել ենք ընտրությունները, ապա կարող ենք ասել որ հիացած ենք ԼՂՀ ընտրություններով»:

 


Սա դեղին քարտեր պաշտոնական բաքվին: Ինչպես հիշում ենք Ադրբեջանը սպառնացել էր քրեական պատասխանատվության ենթարկել Արցախի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին, սակայն ստեղծված իրավիճակում պաշտոնական Բաքվի վայրահաչոցները ևս մեկ անգամ միջազգային հանրության մոտ ընդգծեցին վերջիններիս ոչ ադեկվատ քաղաքական վարքագիծը:
Իսկ հիմա, փաստացի, այս ընտրություններով միջազգային հանրությանը ցույց տրվեց, որ Արցախն իրոք ժողովրդավար պետություն է և իրավունք ունի ճանաչվել որպես ազատ, անկախ հանրապետություն:

 


Հ.Գ Նախնական արդյունքներով ԼՂՀ ԱԺ ընտրություններում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ'
«Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
«Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%,
«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն – 1%-ից պակաս:

 

 

 

Տիգրանուհի Դավթյան