1. Մի տանջեք Ձեզ մտածելով, թե ինչ կմտածեն Ձեր մասին ուրիշները, ու միշտ հիշեք ուրիշները ժամանակին բաց թողեցին մարդասպան Բարաբային ու խաչեցին Հիսուսին:

 

2. Մեր ցանկացած միտք նյութականացվում է, եթե հավատաս ու շատ ուզես:

 

3. Սիրեք և ընդունեք Ձեր մարմինը, սպորտով զբաղվեք, եղեք բնական:

 

4. Մի դատեք ու քննադատեք Ձեզ և ուրիշներին:

 

5. Նվիրեք Սեր ու մի փորձեք փոխել դիմացինին, մարդ ինքը իրանով սկսում է փոխվել, երբ սիրում է:

 

6. Սովորեք տալ պահանջելուց առաջ:

 

7. Քիչ մտածեք ու շատ սիրեք:

 

8. Միշտ ժպտացեք և Ձեր շուրջը ամեն բան դրականով կլցվի:

 

9. Անցյալից հետևություններ արեք ու կառուցեք նոր կյանք առանց անցյալի:

 

10. Հավատացեք Ձեր ուժերին, ցանկացած հաջողակ մարդ Ձեր պես մարդ է, ուղղակի նա հավատաց:

 

11. Միշտ անկեղծ եղեք, նույնիսկ եթե գիտեք ցավալու է:

 

12. Երբեք մի դադարեցրեք ապրել երազնաքներով:

 

13. Մաքուր եղեք առաջին հերթին ինքներդ Ձեր հանդեպ, ինքդ քեզանից չես փախչի:

 

Ի վերջո մի անգամ ենք ապրում......

 

Աշոտ Սարգսյան