Ինչպես գիտենք ԾԻԳ-երի միջոցով են իրականացվում նախարարությունների գնումները, ֆինանսատնտեսական գործառույթները, տարբեր ենթակառուցվածքային նշանակության նախագծերի իրականացումը, տարբեր ոլորտների բարեփոխումների իրականացումը և այլն: Այդ խողովակներով հոսում են ոչ միայն պետբյուջետային, այլ նաև արտերկրից ֆինանսական հոսքեր:

 

Բնականաբար այս պայմաններում շատ կարևոր է մաքսիմալ վերահսկողություն իրականացնել այս կառույցների վրա՝ կոռուպցիայից խուսափելու նպատակով:

 

Օրերս տեղի ունեցած կառավարության նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս խստորեն զգուշացրեց ԾԻԳ-երի ղեկավարներին, որ այդ կառույցների ամբողջ գործընթացը գտնվելու է ավելի խիստ վերահսկողության ներքո:
Այն ինչ տեղի կունենա գործնականում՝ ցույց կտա ժամանակը:

 

Կարեն Մկոյան