Զզվելի մի տեսակ կա, որ ինչ տալիս ես սսկված, գլուխը կախ ուտում է, որ վեճ, կռիվ չլինի: Ցավոք այդ տեսակը հատկապես ծերացող ազգերի մեջ արմատավորվել է և մեր ծերացած ազգի մոտ դեռ կան, որ ուտում են այն ինչ մատուցում են ու անունն էլ դնում են՝ խելոք... ներողություն էշն էլ է խելոք, հիմա կասես ինչո՞ւ ասացիր էշ, թող որ լինի ավանակ, բայց դրանից ոչինչ չփոխվեց...

 

Չեմ հավատում նրանց, ովքեր աչք են փակում այս կամ այն խնդրի, պատճառների վրա հետո նվնվում, թե ինձնից կախված չէ... Հավատա՝ մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ կտան մեզ, իսկ մենք ինչպես կընդունենք այն... տեսակ կա, որ եռյակին, երբ քննադատում ես, ինքը առաջինն է վրա տալիս, որ... հասկացաք... բայց ասեմ, որ կուրծք ծեծելով չի տիկնայք և պարոնայք, մարդկանց վարկաբեկելով հարցին լուծում չեք տալու... Երբ հարց ենք տալիս, որոշ քաղաքական գործիչներին, հարցին հարցով են պատասխանում, այսինքն հրեական աբարոդկա է տալիս... Հուդան երեսուն արծաթով ծախվեց, հետաքրքիր է, սրանք, քանի դոլլարով են գործարքի մեջ մտել... սրանք իսկը աղիհանքի մատերիալ են...

 

Այս ամենից հետո ո՞վ դիմանա, ասում եք էլի Աստված չի դիմանա. Աստված վերևից տեսավ շուռ եկավ...

 

 

Արթուր Հայրապետյան