«Սիրելի մայրիկ, Սապուն լեռան ազատագրման համար ահեղ մարտեր են գնում: Լեռները սիրում են ազատությունը: Երակներիս մեջ հոսող պապերիս արյունը վարակել է ինձ կռվել այդ սուրբ ազատության համար: Այսօր իմ դիմաց Սապուն լեռն է՝ մշուշված Արագածի պատկերով: Ուր էլ լինեն, ինչ անուն էլ կրեն' լեռները ազատություն են սիրում...
Հարություն Չաքրյան, 6 մայիսի, 1944 թ.»:

 

 

Երկու օր անց Հարությունը առաջինը հասավ լեռան գագաթին և հենց այնտեղ էլ զոհվեց: Նաև Արագածի համար... Հետմահու նրան շնորհվեց հերոսի կոչում:

 

 

Հովիկ Չարխչյան