Ֆեյսբուքը երեկ: 28.05.2015
Բրոնզն էլ վատ չէ, բայց...
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Իհարկե սա վատ չէ, նույնիսկ մրցանակային տեղ է, բայց շախմատում մենք միշտ ոսկե մեդալների ենք սպասում, եռակի օլիմպիական չեմպիոն ենք ու դա մեր ազգի պարծանքն է: Հաջորդ աշխարհի առաջնությունում հույս ունեմ ոսկե մեդալը մերը կլինի: Շնորհավորում եմ բոլորիս:

 

ՀԱԿ խմբակցության մասին այդքան շատ խոսել պետք չի: Բոլորին էլ պարզ է, որ այնտեղ միասնական խմբակցություն այլևս չկա, իհարկե եթե չհաշվենք Արամ Մանուկյան-Լևոն Զուրաբյան զույգը: Այդ խմբակցությունում մարդիկ են ,ովքեր իրենց համար որոշումներ են կայացնում: Շատ հանգիստ այդտեղի մարդկանց կարող ենք դասել անհատ պատգամավորների շարքին:

 

Շատ է խոսվում թուրքիայից հողային պահանջների մասին: Այս պահին մենք հողային պահանջ չունենք, որովհետև կան բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ: Այն հողերը, որոնք լքել են մեր պապերը, մեծամասամբ բնակեցված են այլազգիներով և այդտեղ անգամ թուրքերը շատ քիչ տոկոս են կազմում: Սակայն երբեք չպետք է մոռանանք, որ այդտեղից բռնի տարհանվել և սպանվել են մեր նախնիները և ամենահարմար պահին պետք է այդ հողերը միացվեն այս Հայաստանին:

 

Գերեզմանատների հարցը իրոք շատ լուրջ է և խնդիրը առաջ է եկել մեր ազգի ագահության պատճառով: Երեկ արդեն ասացի, որ 15 հոգու համար նախատեսված տարածքում հուղարկավորվում է մեկ հոգի, որովհետև իր բարեկամները հարուստ են ու հին ժամանակների նման դամբարաններ են սարքում: Հիմա կարելի է իրավիճակը փրկել, գերեզմանները ստանդարտացնել, ինչպես որ Եվրոպական մի շարք պետություններում է: Այդպիսով կլուծվի 3 խնդիր՝ գերեզմանատներն ավելի կոկիկ կդառնան, տեղ կխնայենք և կլուծենք քաղաքի կանաչապատման ու էկոլոգիական խնդիրը:

 

 

Էդգար Խաչատրյան