Հիները գնում են, նորերը գալիս են, բայց իրավիճակը մնում է նույնը: Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիփիանին հետևեց երեկ հրաժարականի դիմում ներկայացրած բնապահպանության նախարարի օրինակին:

 

Գործադիր մարմինը երկու օրվա մեջ լքեց երկու նախարար:
Կիփիանին թվով 7-րդ նախարարն է, ով այլևս Ղարիբաշվիլիի կառավարության կազմում չէ, ինչը նշանակում է, որ, ըստ Վրաստանի օրենսդրությամն, խորհրդարանում պետք է քննարկման դրվի կառավարության վստահության հայտնելու կամ հակառակը՝ անվստահություն հայտնելու հարցը:

 

Դրանից հետո միայն պարզ կլինի Ղարիբաշվիլին կկարողանա ինքնությույն նշանակել նոր թեկնածուների նախկին նախարարների փոխարեն, թե ո՛չ:

 

Ալիկ Էրոյանց