Այս տարի պետական բյուջեով ակնկալվում է' ՀՆԱ-ն ավելացնել 4,1 տոկոսով: Առաջին երեք ամիսների ցուցանիշները վկայում են տնտեսական ակտիվության 2,5 տոկոսանոց աճի մասին:
Իհարկե դրական միտում կա, սակայն գլոբալ առումով հստակ գնահատական տալը այս պահին սխալ է: Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են և միայն դրանց ավարտից հետո է հնարավոր ստանալ հստակ պատկեր:

 

Խոսելով ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների մասին, պետք է նշել, որ հաշվարկի էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո, հնարավոր կլինի բարելավել առկա ցուցանիշները:
Առաջիկայում նախատեսվող ծրագրերից է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի, Ագարակ-Քաջարանի, ինչպես նաև Վանաձոր-Բավրա հատվածի կառուցումը։ Եվս մեկ ծրագրով նախատեսվում է իրականացնել Հյուսիս-Հարավ-ի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը:
Նախատեսվում են նաև երկարաժամկետ ծրագրեր էներգետիկայում. այստեղ արդեն իսկ ստորագրվել է էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վերաբերյալ վարկային համաձայանագիր:

 

Նախատեվում են ծրագրեր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումՙ: Մասնավորապես պլանավորվում է կառուցել մի շարք ջրամբարներ:

 

Կարեն Մկոյան