Աշխարհի մտքով չէր անցնի իհարկե, որ փոքրիկ, շատերի համար անծանոթ Հայաստանի համեստ հնարավորություններով նախագահն այսպես կշոշափի ողջ աշխարհին հայտնի թուրքական դիվանագիտության կուրծքը: Ու հայկական խնդրի այս ծավալներով ճանաչումը, բնական է, պիտի ցուկցվանգի բերեր Անկարաին: Ծայրահեղությունների մեջ խճճվելը կործոնելու է Թուրքիան: Էս մտքին եկա, երեկ, baku.ws այս կայքում Էրդողանի մեր ԱԳ նախարարին իբր հարցադրումախեղդ անելու վիդեոյի տակ առկա գրառումները ընթերցելիս: Գրիգորի Վարժապետյան բանախոսը, միանգամից մի քանի թուրքի ու ազերու պատմագիտության դասեր էր տալիս, բայց առավել հետաքրքրական էին այդ կենդանիների մառազմատիկ չակերտավեր փաստարկները: Կամ դրանց իսկապես մթության մեջ են մեծացրել, կամ, որ ավելի է իրենց համար, սրանք ուղղակի դիլետանտ մեռնում են դիվանագիտության և, ընդհանրապես, ինտելեկտուալ ֆրոնտում խնդիրներ լուծելու հարցում:

 

Բայց գրառում չէի անի, եթե այսօր էլ ավելի մեծ զավեշտի չհանդիպեյի: «Իզմիր-Էրզրում մշակույթի և համերաշխության հիմնադրամ» կա Թուրքիայում պարզվում է: Այո, այո. հայկական տեղանուններով անվանակոչված հիմնադրամ, որը ցանկանում է դատաական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Ինչի շեշտեցի հայկական տեղանունները, երեկվա վիրտուալ դիալոգում մի տխմար ազերի, լուրջ դեմքով գոռում էր, թե հլը ձեր անունները նայեք, մեծ մասն ադրբեջանական ծագման են: Դե մեր Վարժապետյանն իհարկե դրանց պորտը սարկազմով լավ տեղը դրեց, բայց ինչևիցե: Հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ դատական գործընթացն են սկսելու' պարզելու համար, թե հայերից ու թուրքերից ովքեր են ջարդարարներ եղել ու ովքեր' կոտորվածներ: Ըշըքըս պնդել է, որ իրենց նպատակն է պարզաբանող դատական գործընթացով ցույց տալ, որ «իրականում հայերն են կոտորել թուրքերին»:

 

Մեկնաբանություններ չունեմ, ընդամենը մի բան ասեմ: Եթե տասը տարի առաջ ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր, որ մի օր հայկական հողերը վերադարձնելու ենք, ապա այսօր, մեր վերջին շրջանի դիվանագիտական շարժի պարագայում, դա ինձ սկսել է իրատեսական թվալ: Սա ամենայն լրջությամբ եմ ասում, առանց հեգնանքի: Ու դրանում մեզ օգնելու է հենց թուրքիայի իշխանությունն՝ իր, մեղմ ասած, ապաշնորհությամբ: Մի բան եմ ֆիքսել ՀՀ նախագահի օտարերկրյա զլմ-ներին տված հարցազրույցում. Հարցի պատասխանելիս Սարգսյանը դիվանագիտորեն ու մարդասիրաբար, նայև խիստ նրբորեն տարանջատեց թուրք հասարակությանը թուրքական իշխանությունից:

 

Այս վերբալ տրյուկի հզորությունը սակայն, ոչ միայն այն է, որ միջազգային զլմները ցիտելով Սարգսյանին այդ դիրքորոշումը սփռեցին աշխարհի հասարակության առաջ, այլ հատկապես այն, որ մեծ ծավալի ճշմարտություն կա այդ կոնցեպցիայում: Թուրք ժողովուրդ իսկապես էլ հոգնել է այդ բարոյասպան բեռից, ու գուցե առաջինը հենց իրենք են ուզում թոթափվել, մաքրվել, ներողություն խնդրել ու պարզճակատ դուրս գալ մարդամեջ աշխարհով մեկ: Այս տրամաբանությամբ թուրքական իշխանությունների դիվանագիտական ձախողումները ուղիղ համեմատական են ու կապված են իրենց ներքին ինքնավստահության կորստի հետ:
Ավարտվում է կարծես «թուրքի դիվանագիտությունն ուրիշ է» բրենդի պիտանելիության ժամկետը:

 

Ջոն Կարապետյան