Ցանկացած նորանկախ երկիր, իր սահմանադրությունը կերտելիս հաշվի է առնում, հենվում է իր ազգային ներուժի, իր կարողությունների վրա, որպեսզի դրանց շնորհիվ կարողանա արագ զարգանա և իր արժանապատիվ տեղը զբաղեցնի քաղաքակիրթ մարդկության ընտանիքում:
Հայաստանը այն բացառիկ երկրներից է, իսկ գուցե և միակը (մերն ուրիշ է), որի սահամանադրության մեջ, «շնորհիվ» նրա կռտիչների, ոչ մեկ բառ կա գրված, ճակատագրի բերումով, աշխարհով մեկ ցիր ու ցան եղած, հայրենիքից թվաքանակով մի քանի անգամ ավելի, հսկայական ներուժ ունեցող՝ սփյուռքի մասին:
Ավելի սոսկալին, որ «ազգընտիր» համարվող առաջին նախագահը, ցիր ու ցան իր ժողովրդին ժողղվելու փոխարեն, նրանց անվաներ «նարինջ ուտողներ» և արգելեր խառնվելու «իրենց ներքին գործերին»: Տարիներ անց, սփյուռքահայությունը ականատես եղավ և հասկացավ, թե ո՞րն էր այդ «ներքին գործը» և ու՞ր հասցրեց նորանկախ հայրենիքը:

 


Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, սփյուռքահայությունը հասկացավ, սկսեց գնահատել իր հզոր ներուժը և որոշեց դառնալ ինքնուրույն գործոն, աշխարհին լսելի դարձնելով հայի պահանջատիրական և արդարության կարոտ հուժկու ձայնը: Այսու, եկել է պահը, որպեսզի իրար հաջորդող Հայաստանի ազգադավ, դրածո իշխանությունները հաշվի նստեն փակ դռների ետևում «հայրենազուրկի» կարգավիճակում պահվող սփյուռքահայության հետ, սահմանադրական փոփոխությամբ Հայաստանը դարձնեն համայն հայության հայրենիքը, տիրոջ լիիրավ իրավունքով թույլ տան նրանց մասնակցելու սեփական հայրենիքի պետականակերտման բոլոր գործընթացներին...

 

 

 


Արմեն Զատիկյան