Այսօր Ռուսաստանի Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ... Պատգամավորներն իրենց ցավակցությունն են հայտնել ԵՂԲԱՅՐ հայ ժողովրդին 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու համար... Այս հայտարարությունը բացարձակ դուր չի եկել Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վ.Ժիրինովսկուն... Նա նախ հայտատարել է, որ ցավակցում են ֆիզիկական անձի մահվան պատճառով...

 

Վ.Ժիրինովսկին պատգամավորներին առաջարկել է հոգեհանգիստ գնալու դեպքում նոր ցավակցություններ հայտնել... Նկատելով, որ չափն անցնում է, Վլադիմիր Վոլֆովիչն ասել է, որ կարելի է խոսել համակրանքի և հայ ժողովրդի հետ համերաշխության մասին... Սակայն երկու բառ հետո, հիշելով որ ՊԱՏՎԵՐ է կատարում, հիշեցրել է պատգամավորներին, որ ռուսները ԵՂԲԱՅՐՆԵՐ չունեն... «1991թ. ամենաշատը Հայաստանից են ռուսներին ՎՌՆԴԵԼ... Հիմա Հայաստանում ռուս ՉԿԱ... Հայաստանը ՄԻԱԿ ՄՈՆՈԷԹՆԻԿ երկիրն է... Բոլոր տեղերում կան ռուսներ և այլ ազգեր, բացի ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»,-շարունակել է Վ.Ժիրինովսկին... Իսկ վերջում էլ ավելացրել է, որ չնայած իր ունեցած դիտողություններին այս հարցի վերաբերյալ՝ ԻՐ խմբակցությունը ԿՈՂՄ է քվեարկելու... Այստեղ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ այն է, որ Վ.Ժիրինովկին մեկ կրակոցով ԵՐԿՈՒ նապաստակ սպանեց՝ ԿՈՂՄ քվեարկեց ու «ՉՎԻՐԱՎՈՐԵՑ» հայերին և միևնույն ժամանակ ԲԱՎԱԿԱՆ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵՑ ակ և կարա կոյունլուներից...
Հ.Գ.Այս հայտարարության մեջ միակ բանը, որ Վ.Ժիրինովսկին ՃԻՇՏ էր ասել, այն է, որ եթե Հայաստանին տեղափոխեն Եվրոպա և «տեղադրեն» Ֆինլանդիայի կողքին, ապա հայերը ՄՅՈՒՍՆԵՐԻ նման ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ կլինեին... «Այստեղ կարևոր դեր է խաղում Հայաստանի աշխարհագրական դիրքը»,-ասել է Ժիրինովսկին...

 

Այո, այս առումով ես լիովին կիսում եմ Վ.Ժիրինովսկու տեսակետը... Սակայն շատ լավ կլինի՝ այդ ամենի ՊԱՏՃԱՌՆԵՐԸ Վ.Վ.Ժիրինովսկին ման գա իր և իր սեփական երկրի արտաքին և տնտեսական քաղաքականության մեջ, որոնք նրանք վարում են ՀԱՏԿԱՊԵՍ ՀՀ-ի նկատմանբ... Ինչ վերաբերում է Հայաստանի մոնոէթնիկ լինելու մասին Ժիրինովսկու զառանցանքներին, ապա լավ կլինի ինքը հետաքրքրվի, թե 1991 թ. հետո ինչքան ՀԱՅ է լքել ՀՀ-ն... Նույնիսկ խորհրդային ԲԱՐԵԿԵՑԻԿ տարիներին ռուսները մեծ թիվ չեն կազմել Հայաստանի բնակչության մեջ... Շատ ավելի լավ կլիներ, եթե Վ.Ժիրինովսկին հետաքրքրվեր, թե օրինակ ԻՆՉՈՒ Հայաստանի հարևան Ադրբեջանում ՌՈՒՍՆԵՐԻ թիվը 500 հազարից (1989թ. մարդահամարի տվյալներով) այժմ կազմում է ընդամենը 90-110 հազար... Կամ որտեղից է ազգությամբ ՌՈՒՍ մորից և ԻՐԱՎԱԲԱՆ հորից ծնված Վ.Ժիրինովսկին վերցրել, որ ՀՀ-ում ռուսներ կամ այլ ազգերի ներկայացուցիչներ բացարձակ չկան...

 

Վերջին շրջանում Վ.Ժիրինովսկին, ով համարվում էր ՀԱՅԵՐԻ «ԲԱՐԵԿԱՄԸ» և շատ ճիշտ էր բնութագրում ԿՈՎԿԱՍՈՒՄ տեղի ունեցող իրադարձությունները և հայերի դերը դրանցում, ինչպես նաև միշտ «ՏԵՂՆ» էր դնում ազերիներին, հիմա կտրուկ փոխել է իր տեսակետները... Հիմա Ժիրինովսկին հիանում է ադրբեջանցիներով, որոնց ժամանակին ԱԶԳ չէր համարում... Հիանում է Ի.Ալիևով, որին ամենավերջին վիրավորանքներն էր տալիս... Ազերիների և Վ.Ժիրինովսկու հարաբերություններն այնքան էին վատացել, որ ԿԱՑՆԱՍԵՐ սև և սպիտակ ոչխարները խոստացել էին ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋԸ կտրել... Սակայն պաշտոնական Բաքուն որոշեց ԲԱՐԵԼԱՎԵԼ իր հարաբերությունները Կրեմլի ոչ պաշտոնական մամլո խոսնակի հետ և, իմանալով նրա ԹՈՒՅԼ կողմն, անցավ գործի... Եվ «ինչ չի կարելի գնել ԳՈՒՄԱՐՈՎ, կարելի է գնել ՄԵԾ ԳՈՒՄԱՐՈՎ» կարգախոսի համաձայն՝ առաջ անցավ...

 

Դրա ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ էլ մենք հիմա ունկնդրում ենք... Հավելեմ, որ նա միայնակ չէ իր կուսակցությունից... Իգոր Սավելևը, ով Պետդումայում ներկայացնում է ՌԼԴԿ-ն, վերջին շրջանում աչքի է ընկնում իր ՀԱԿԱՀԱՅ կեցվածքով և հայտարարություններով...

 

Գագիկ Համբարյան