Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթն ապրում է այսօր ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները քննադատելով: Բառացիորեն նույն գործն են անում նաև հարևան երկրի ԶԼՄ-ները: Էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները մղվում են ետին պլան: Սա ի դեպ շատ հետաքրքիր երևույթ է:

 

Լրագրողները փաստորեն չեն հասկանում, որ երևույթն անգամ բացասական երանգով ներկայացնելը նույնպես PR է: Դե ինչ, ստացվում է, որ այսօր Ադրբեջանում ամենաքննարկվող թեման ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է:

 

Սարգիս Ասատրյան