Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները Երևանում է: Այս փաստը չէր կարող վրիպել ադրբեջանցի լրագրողների աչքից: Բնականաբար Պոզների' հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսքերը շատ են զայրացրել նրանց:

 

Թերթերից մեկը «ռուսաստանցի լրագրողը ստորացրել է թուրքերին» վերտառությամբ մի նյութ է հրապարակել, որտեղ հատուկ շեշտվում է Պոզների հրեական ծագումը: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիներն ավելի շատ են անհանգստացած ցեղասպանության 100ամյակի փաստով, քան թուրքերը: Փաստորեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ են փորձում երևալ:

 

Սարգիս Ասատրյան