Որ իրադարձություններն այսպես զարգանան' Թուրքիան առնվազն մի 15-20 երկրում հնարավոր է դեսպան չունենա, նրանց պաշտոնյաները բանուգործը թողած հարկադրված են լինելու մի հիսուն երկիր բանագնացներ ուղարկել, էլ չենք խոսում բյուջեի հսկայական ճեղքվածքի և բազմաթիվ խոստումների մասին, որոնք պետք է իրականացնի առանց վերապահումների:

 

Իսկ եթե սրան ավելացնենք վաղը Անակարա ժամանող' Թուրքիայից շատ հստակ ակնկալիքներ ունեցող' բազմաթիվ երկրների ղեկավարների պահանջմունքները, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Իսկ թե Օբամայի կողմից "ցեղասպանություն" բառը չարտասանելն ի՞նչ կնստի Թուրքիայի վրա' թերևս, համեստորեն լռենք: Ահա' թե ինչի է հասցնում Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը... Վերջիվերջո մի օր Թուրքիայի հասարակությունը Էրդողանից է պահանջելու այս հսկայական փոշիացրած գումարների և չհիմնավորված ծախսերի հաշվետվությունը...

 

 

Գերասիմ Բարսեղյան