Թուրքական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը,որոնք ապրլի 24-ին բարձր մակարդակով մասնակցելու են Գալիպոլիի կամ ինչպես թուրքերն են այն անվանում՝Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին,որտեղ ալթայան քոչվոր բարբարոսները հաղթեցին «եվրոպացիներին»...
Թուրքական և ազերիական ԶԼՄ-րը այդ ցուցակը ներկայացնելիս ՀՊԱՐՏԱՆՈՒՄ են այցելուների ՔԱՆԱԿՈՎ ու չարախնդում,որ Հայաստան են ժամանելու ընդամենը 4 երկրի նախագահներ...Սակայն այստեղ կարևորը ոչ թե ՔԱՆԱԿՆ է,այլ՝ՈՐԱԿԸ...Միայն այն,որ ապրիլի 24-Ին Երևանում են լինելու Ֆրանսիայի և ՌԴ-ի նման ՀԶՈՐ երկրների ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝լավ է,բայց իհարկե ոչ գերազանց...Շատ գովելի է,որ բարձր մակարդակով ներկայացված կլինեն նաև Կիպրոսը և Սերբիան,որոնցից ամեն մեկը իր սեփական «վրեժն» է լուծում Անկարայից...

 

Իսկ հիմա անդրադառնամ Չանաքալե մեկնող երկրներին...Սև և սպիտակ ոչխարներին և «Հյուսիսային Կիպրոսին» չեմ էլ անդրադառնա...Սրանք ՄԵԿ ժողովուրդ ԵՐԵՔ պետություն կարգախոսով են հանդես գալիս...«Հյուսիսային Կիպրոս» կոչված երկիրը բացի Թուրքիայից ոչ ոք չի ճանաչել...Բաքվի և Հյուսիսային Նիկոսիայի ներկայությունը այդ «ՊԱՌԱԴՈՒՄ» պարտադիր է...Այնտեղ կլինեն «նորաթուխ» Կոսովոն և Հարավային Սուդանը...Երկուսն էլ ՉԿԱՅԱՑԱԾ և կիսատ-պռատ ճանաչված երկրներ են...Քանի որ նրանք ՍՏԵՂԾՎԵԼ են մի քանի ՀԶՈՐՆԵՐԻ ցանկությամբ,ապա շատ դեռ պետք է աշխատեն,որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնան...Ես չեմ հավատում այդ «ԴԱՌՆԱԼՈՒՆ» և գտնում եմ,որ որոշ ժամանակ անց այս ՇԻՆԾՈՒ պետությունները կվերանան ԵՐԿՐԻ քաղաքական քարտեզից...

 

Այս երկու երկրում էլ,ձևավորման պահից, շարունակվում է քաղաքացիական պատերազմը՝մերթ մտնելով ՏԱՔ,մերթ՝ՍԱՌԸ փուլ...Մոռանալով, թե ժամանակին ի՛նչ սարսափներ են գործել թուրքերը բալկանյան ժողովուրդների հանդեպ, Չանաքալե են մեկնելու Սլովենիայի,Մոնտենեգրոյի,Մակեդոնիայի նախագահները...Պաշտոնական Սկոպյեն ՍԱՐՍԱՓՈՒՄ է Անկարայից,որը հմտորեն օգտագործում է ալբանական մահմեդական տարրը՝շատ դեպքերում երկրի իշխանություններին ՊԱՐՏԱԴՐԵԼՈՎ իր կամքը...Ալբանիան ևս այնտեղ է «լինելու»,քանի որ հենց նա է համարվում Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ քաղաքականության ջատագովը Եվրոպայում...Ռ.Էրդողանը իր մարդասպան նախնիների նման երազում է «Թուրանի» մասին,որը կձգվի «Ադրիատիկ ծովից՝ԱԼԲԱՆԻԱՅԻՑ, մինչև Չինական Մեծ Պարիսպ»...Այնտեղ կլինեն նաև դե-ֆակտո ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող ԻՐԱՔԻ,ՍՈՄԱԼԻԻ,ՉԱԴԻ և ՄԱԼԻԻ նախագահները...

 

Միջազգային ահաբեկչության որջ հանդիսացող Պակիստանը և աշխարհի ամենահետամնաց երկրներից՝Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Հելլեն ևս շքերթին կմասնակցեն...Չանաքալե կժամանի «Արաբական Գարնան» հովանավոր՝ Քաթարի էմիր՝ Թամիմ բին Համա ալ-Թանին ու նրա գլխավոր «պրոեկտ»՝Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահ,իսկ ավելի ճիշտ Սիրիայում գործող ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ խմբավորումներից մեկի ՊԱՐԱԳԼՈՒԽ՝ Խալիդ Խոջան...Տոնակատարություններին ներկա են լինելու Թուրքմենստանի ՓՈԽԱՍՏՎԱԾ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը,ով փոխարինեց երկրի վաղամեռիկ ԱՍՏՎԱԾ Ս.Թուրքմենբաշիին,Նիգերիայի և Սենեգալի ղեկավարները...

 

Շատ հետաքրքիր մի դրվագ նկատեցի.Ապրիլի 24-ին Երևան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը,իսկ իր նախկին գաղութների՝Սենեգալի,Չադի,Ջիբութիի,Մալիիի «գրպանային» նախագահները կլինեն Թուրքիայում...Իսկ վերջում ուզում եմ անդրադառնալ անգլիացի Օլիվեր Կրոմվելի կողմից (1649թ.)ցեղասպանության ենթարկված իռլանդացիների այժմյան նախագահ Մայքլ Հիգինսին և բազմաթից ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ իրագործած Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզին...Ես չգիտեի,որ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ և այլ եվրոպացիների համար ԱՆՊԱՏԻՎ ավարտված Գալիպոլիի ճակատամարտը նույն ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ուրախությամբ են նշելու...Դա սադոմազոխիզմի դրսևորում է..
Հ.Գ.Միայն կարող եմ ավելացնել,որ մեր երկրի իշխանությունները ավելի շատ պետք է աշխատեին այն երկրների հետ,որոնք ԸՆԴՈՒՆԵԼ են Հայոց Ցեղասպանությունը և ապահովեին նրանց ԲԱՐՁՐ ներկայությունը Երևանում...Իմ կարծիքով,ավելի լավ կլիներ,եթե Երևան ժամանեին Հունաստանի,Արգենտինայի,Ուրուգվայի,Սլովակիայի և Լիբանանի նախագահները ևս...

 

 

Գագիկ Համբարյան