Բոլորիս է հայտնի, որ տարին մեկնարկեց տնտեսական բազմաթիվ խնդիրներով, որոնց հիմնական պատճառը արտաքին տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններն էին:

 

Այս ֆոնի վրա միջազգային ֆինանասական կազմակերպությունները հոռետեսական կանխատեսումներ էին անում, բայց ըստ էության դրանք լիարժեք չէին, կամ էլ դեռևս չեն իրականացել, քանի որ ըստ վիճակագրական տվյալների' արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսած ՀՆԱ-ի ընդհուպ մինչև 1%-ի կրճատման փոխարեն, տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է 2,5% տնտեսական աճ:

 

Հատկանշական է, որ կառավարությունը պահպանում է լավատեսությունը:
Ավելին' օրերս վարչապետը հայտարարեց, որ չնայած միջազգային կազմակերպությունների կատարած կանխատեսումներին և համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, համոզված է, որ 2015-ին արձանագրելու ենք տնտեսական աճ:

 

 

Տնտեսական անկյուն