Էսօր օրս, ոնց որ լավ չի սկսել... ոնց հասկանում եմ էսօր իմ՝ դեմ խոսալու օրնա:
Ծիծեռնակաբերդ Հուշակոթողի հեղինակ ճարտարապետները այսօր հայտարարություն են տարածել այն մասին, որ նրանք դեմ են այս՝ այսպես կոչված «բուդկային»....

 

Խոսքս նախ սկսեմ նրանից, որ ես մեծ հարգանք եմ տածում այս հայտնի սիրված ու տարեց մասնագետների հանդեպ, բայց թույլ տվեք չհամաձայնվել նրանց հետ:
Հարգելի՛ ճարտարապետներ, պետք չի միանգամից վատը ասել: Սա ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ լրագրողները կարողանան իրենց ճիշտ ու բնականոն աշխատանքը... և, հաշվի առնելով այն փաստը, որ այդ օրերին Հայաստան են ժամանելու բազմահազար արտասահմանյան լրագրողներ, էս «բուդկայի» առկայությունը դառնում է ոչ միայն ցանկալի այլև պարտադիր (իհարկե, չեմ կարող չասեմ, որ դաժե եթե դրսից էլ լրագրող չգա, մեր լրագրողներն էլ արժանի են որպեսզի իրանց գործունեության համար լավագույն պայմաններ ստեղծվեր):

 

Ինչպես նաև բոլորս էլ գիտենք, որ էս բուդկեն հետո չի դառնալու շաուրմանայոց կամ Երևան Սիթի, այլ մի քանի օր հետո ապամոնտաժվելու է (ստեղ շնորհակալություն Տարոն Մարգարյանին)...
էնպես որ, հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ սխալ այս ժամանակավոր «աշխատավայրի» շուրջ բարձրացված աղմուկը:
Իսկ հասարակ օգտատերերին էլ ասում եմ. «Որ հիմա բողոքում եք սրանից, սա էլ որ չլիներ, կասեիք, ա տեսաք լրագրողներին շան տեղ չեն դնում խեղճերը անձրևի տակ են աշխատում... էնպես, որ ես ձեր բողոքը համարում եմ ուղղակի տրենդից հետ չմնալ»:

 

Անկախ Հայաստան