Ապրիլի 24 –ին Հայաստան կգա ընդամենը 4 երկրի ղեկավար՝ Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի եւ Ֆրանսիայի: Հայաստանում սա մեծ ձեռքբերում են համարում: Բայց չէ՞ որ աշխարհի 20 երկիր ճանաչել ու դատապրտել է 20-րդ դարի ոճրագործությունը, չհաշված տարբեր պետությունների առանձին քաղաքներն ու նահանգները, այնպես որ գրագետ լոբբիստական աշխատանքների դեպքում այդ երկրների առաջին դեմքերն էլ կժամանեին Հայաստան: Սա հայկական դիվանագիտության կրախն է ու քաղաքական կարճատեսության ցցուն դրսեւորումը:


Ասում են՝ Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում են անցկացնելու, որը շուրջ 500 մասնակից է ունենալու: Հա, բայց Հայաստանում անցկացվող միջոցառումն ի՞նչ օգոտ է բերելու ցեղասպանության ճանաչմանը: Օտարերկրացի հյուրերից շատերի համար ապրիլ ամիսը զուտ տուրիստական ճամփորդության առիթ է իրենց աչքին էկզոտիկ թվացող Հայաստանում: Դրսում պետք է աշխատել ու շատ լուրջ: Իսկ «դրսում» չարչարվելու պատրաստակամություն ու հեռատեսություն կարծես ոչ բոլորի մոտ է նշմարվում:

 

 

Սերժ Կանայան