Ինչպես գիտենք, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ապրիլի 24-ին ժամանաելու են Հայաստան: Մասնավորապես այս պահին հայտնի է, որ Երևանում ներկա կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա այստեղ պատկերը փոքր ինչ այլ է:: Խոսվում է այն մասին, որ կլինեն բարձրաստճան հյուրեր, սակայն վերջիններիս անունը դեռ չի բարձրաձայնում Սպիտակ տունը:
Այս պահին միայն հայտնի է, որ Ապրիլի 24-ին Հայաստանում չեն լինի, ո՛չ ԱՄՆ փոխնախագահ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ո՛չ էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:


Սրանով ԱՄՆ-ն ցույց է տալիս այն իրական արժեքները, որոնք նա դավանում է:


Միացյալ նահանգների ադքան սիրելի տերմինները' իրավունք, դեմոկրատիա, ազատություն, իրականում կեղծ կատեգորիաներ են:


Ինչ խոսք, եթե Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությանը ԱՄՆ-ն նախագահի, պետքարտուղարի կամ փոխնախագահի մակարդակով չի ներկայանում, ապա իսկապես քողարկում է իր իրական դեմքը:

 

 

Արման Ղարիբյան