Մեծ Բրիտանիան հերթական անգամ ի ցույց դրեց իր ցինիզմն ու երկերեսանիությունը։ Միացյալ Թագավորության վարչապետ Դեվիդ Քեմերոնը հրաժարվել է ընդունել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը։ Այս մմասին հայտարարել է ՄԲ արտակարգ և լիզաոր դեսպանը Հայաստանում՝ իհարկե դա հնարավորինս դիվանագիտական ձևակերպումներով մատուցելով։ Ըստ դեսպանի, «նա հասկանում է այն հսկայական կարևորությունը, որը տեսնում են ամբողջ աշխարհի հայերը դրանում ու ցավում է, որ չի կարող ներկա գտնվել»։


Միանգամից «ակնհայտ է» դառնում, թե ինչքան լավ է հասկանում Քեմերոնը այդ կարևորությունը մեր համար, հատկկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենայն հավանականությամբ,մ Քեմերոնը ապրիլի 24-ին ներկա է գտնվելու Թուրքիայում անցկացվող Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, իսկ ինչպես դեսպանն է հաղորդել, Բրիտանիան Հայաստանում ներկայացնելու են այդ օրը Անգլիայի Եկեղեցու ներկայացուցիչները։ Ուղղակի սքանչելի է, ինչպիսի՜ մեծ պատիվ, ինչպիսի բարեկամական դրսևորում։


Իզուր չեն ասում, որ անգլիացիներ Եվրոպայի ամենամեծ սրիկաներն են ու այսօր՝ կրելով իրենցց բաժին պատասխանատվությունը Ցեղասպանության համար, որի գնահատականը մենք դեռ պետք է հստակ սահմանենք ու տանք, այս պետությունը դիվանգիտական ապտակ է հասցնում մեզ՝ ոչ միայն չմասնակցելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այլև այդ նույն օրը ներկա գտնվելով այդ նույն Ցեղասպանությունն իրագործած մեր պատմական ախոյանի մտացածին «տոնակատարությանը»։

 

 

Գուրգեն Վարոսյան