Եթե ձեր ծննդյան օրը զույգ է (օրինակ' 2, 4, 6 և այլն), և ձեր զուգընկերոջինը նույնպես, ուրեմն ձեր բախտը բերել է: Կարող եք առանց մտավախությունների ընտանիք կազմել. փոխըմբռնումն ու աջակցությունն ապահովված են: Ձեր ցանկությունները, համային նախասիրությունները, ընկերների գնահատականները համընկնում են: Եթե նույնիսկ ծագում են վաղանցիկ վեճեր, դրանք բոլոր դեպքերում լուծվում են' չհասնելով կողմնակի մարդկանց օգնությանը: Եթե ձգտում եք հարաբերությունների կայունության, երկար և խաղաղ շփումների, ավելի լավ «համախոհ» չեք գտնի:

 

Զույգի փոխհարաբերություններում հակառակ պատկերը կձևավորվի այն դեպքում, եթե զույգերից մեկը ծնվել է շաբաթվա զույգ, իսկ մյուսը' կենտ օր: Ծանոթության առաջին ամիսներին զույգերին տանջում են կասկածները' ինչպես ճիշտ հասկանալ զուգընկերոջ այս կամ այն խոսքը, վարքը կամ արարքը: Եթե նույնիսկ նրանց մեջ սեր է արթնանում, դա, միևնույնն է, անհանգիստ զգացմունք է' մշտական վեճերով և հաշտություններով: Նրանց միությունն անկայուն կլինի. նույնիսկ 10-20 տարի միասին ապրելով նրանք չեն կարողանա վստահաբար ասել, որ լավ են միմյանց հասկանում: Դա վերաբերում է թե´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներին, թե´ սննդի և հագուստի հարցում ունեցած նախասիրություններին: Ոմանց դա կարող է դուր գալ, քանի որ երևակայության, գաղտնիքներ բացահայտելու մշտական հնարավորություն է մնում. ողջ կյանքում երկրորդ կեսը մնում է չբացահայտված «տիեզերք», իսկ դա, ինչպես հայտնի է, գրգռում է հետաքրքրությունը:

 

Շարունակությունը՝ այստեղ