Միլլի-Բելլ Դայմոնն ընդամենը 14 ամսեկան է, բայց արդեն աշխատում է 250 դոլար՝ մեկ լուսանկարի համար: Փոքրիկի Instagram-ի էջը 115 000 բաժանորդ ունի: Ավստրալիայի փոքրիկ բնակչուհու կարիերան սկսվել է նրանից, որ աղջկա մայրը՝ Շայ Ֆոքսը, նրան լուսանկարել է ոճային հագուստներով և լուսանկարները տեղադրել Instagram-ում: Շայը չէր պատկերացնում, որ աղջկա էջը, որը նա ստեղծել էր մտերիմների համար, այդքան հայտնի կդառնա և նրա մասին կսկսեն գրել այնպիսի հայտնի հրատարակություններ, ինչպիսին է Daily Mail-ը: Համապատասխան ապրանքանիշի նորաձև աքսեսուարներով հերթական լուսանկարում հայտնվելու համար արտադրողները պատրաստ են աղջկան վճարել բարձր գումարներ: