Պոլ Պոտ կամ Սալոտ Սար' կամբոջիական քաղաքական գործիչ և «կարմիր կհմերների» առաջնորդ, ով հետագայում դարձավ Դեմոկրատական Կամպուչիայի ղեկավարը: Իշխանության չորս տարիների ընթացքում աչքի է ընկել հատկապես դաժանությամբ և բռություններով' իսկական ցեղասպանություն իրականացնելով սեփական ժողովրդի հանդեպ:

Պոլ Պոտի անձնական կյանքի մանրամասների մասին բավականին սեղմ տեղեկություններ կան, հայտնի է, որ նա ծնվել է կամբոջական փոքրիկ մի գյուղակում, նրա սկզբանական կրթությունը հոգևոր է, ավելինէ Պոտը երկու տարի հեգևորական է եղել, այնուհետև կրթությունը շարունակել է Փարիզում' Սորբոնի համալսարանում, որտեղ ուսումնառել է էլեկտրոնիկա: Հենց այդ տարիներին էլ, ինչպես տիպիկ էր այդ ժամանակվա ուսանողներին, սկսում է հարել ձախ ուժերին և տոգորվում «ագրարային հեղափոխության» գաղափարներով: Երկրի ներսում արգելված էր բարձրաձայնել նրա անունը, անգամ նկարները կախել: «Պոլ Պոտ» մականունը նա վերցներլ է ֆրասերեն «politique potentielle» - «հեռանկարային քաղաքական գործիչ» բառերի առաջին տառերից:
Մի ողջ երկիր, որն ուներ հազարմյա պատմություն և մշակույթ վերածվեց գերեզմանոցի: Պատկերացնենք մի կառավարման համակարգ, որ ատելություն ուներ փողի հանդեպ, և ոչ միայն փողի այլ ողջ բանկային համակարգի և ընդհանրապես շուկայական հարաբերությունների նկատմամբ: Պոտի կողմից որպես գերնպատակ առաջ էր քաշվում, միջնադարյան բարքերին վերադառնալու գաղափարը' հետ քայլ դեպի ագրարային տնտեսությունները: Մեծ քաղաքի բնակչությունը տեղահանվում և վերաբնակեցվում էր գյուղական տարածքներում' ստեղծելով նոր դասակարգային համակարգ, որին վերապահված էր 18 ժամյա աշխատանքային օր:

 

 


Այս դեպքերից շատ կարճ ժամանակ անց տեղացիներն իրենց երկիրը սկսեցին կոչել Քայլող Մեռյալների երկրի: Չորս տարիների ընթացքում նա պատերազմ հայտարարեց բուրժուազիայի ու ինետելեգենցիայի դեմ և ոչնչացրեց բնակչության 20 տոկոսը:
20-րդ դարի բռնապետերը՝ Ստալինից մինչեւ Պոլ Պոտ, կամ ամբողջությամբ աթեիստական էին, կամ էլ, համենայնդեպս, վերապահ էին կրոնի հանդեպ: Ժողովրդի կամ ժողովուրդների «հայրը» այլեւս թագավոր չէ, որի իշխանությունը գալիս է Աստծուց, նրա շուրջ դիցաբանությունը հյուսվում է՝ «շրջանցելով» ավանդական կրոնները: Պոլն արգելում է կրոնը, հավաքում բոլոր կանանց: Պետության ներսում «կարմիր կհմերների» կուսակցությունն էր որոշում, թե որքան, որտեղ և երբ կանայք պետք է ֆիզիկական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ: Այս «հրաշալի» քաղաքականությունն ուղեկցվում էր ժողովրդին զանգվածային խոշտանգումների ենթարկելով, ողջ-ողջ թաղելով, գլխներին մեխեր խփելով, այրելով և այլ վայրենություններով:

 

 

Պոտը համարվում է 20-րդ դարի ամենաարյունալի և դաժան բռնակալներից մեկը: Հայտնի է, որ իր ղեկավարման օրոք ոչնչացվել է երկրի բնակչության 1/3-ը' մոտ 3 մլն. մարդ: Իր իշխանության տապալման ժամանակ հրամայել է պայթեցնել կենտրոնական բանկը, իսկ բոլոր նրանց, որ ձեռք կտային թղթադրամներին' գնդակահարվում էին տեղում: երկրի ներսում հայտարարվում էր էվակուացնել ողջ բնակչությանը, իսկ երեխաներին և ծերերին, որոնք չէին կարղ քայլել' հրամայել է կրակին տալ: Հրամայել էր գնդակահարել բոլոր ուսուցիչներին, բժիշկներին, ինժեներներին, գիտնականներին, գրողներին, նույնիսկ ակնոց կրող քաղաքացիներին, քանի որ ինտելիգենտներին հայտարարել էր համար մեկ թշնամի: Պոլ Պոտի իշխանության օրոք արգելվում էր լաց լինել, ծիծաղել, արտահայտել որևէ զգացմունք, խղճալ հիվանդներին, որևէ բան կարդալ: Իսկ նրա ոչնչացման մեթոդները պարզապես հրեշավոր էին' փամփուշտները խնայելու նպատակով մարդկանց պարզապես գցում էին հորը' բահով հարվածելով գլխին, կամ հոսանքահարում' կապելով մետաղալարով: Իսկ փոքր երեխաներին պարզապես խեղդամահ էին անում ջրով լի հորում: Ստալինի և Մաո Ձե Դունի աշակերտ Պոլ Պոտը լիովին խեղաթյուրել է մարքսիստական ուսմունքը, չինական հետախուզության շնորհիվ գալով ի իշխանության' հպատակեցնում և զինում է 12-18 տարեկան կամբոջացիների ֆանատիկներից, որոնք ընդհանրապես զրկված էին խղճից եւ զգացմունքներից: Զոհերի դիակները հողին էին հանձնում' դարձնելով պարարտանյութ:
60-ական թվականներին Կամբոջայի կոմունիստների առաջնորդ Սալոտ Սարը (որն ավելի ուշ վերցրեց Պոլ Պոտ կեղծանունը) այցելում է Չինաստան ու տոգորվում «կուլտուրական հեղափոխության» գաղափարներով։ Այդ ժամանակաշրջանից ի վեր նա երազում է կրկնել Մաո Ձե Դունի սոցիալական փորձարարություններն ու գերազանցել դրանց արդյունքները։
Կամբոջայի դեպքերը ուղղակի փոխկապակցված էին վիետնամական պատերազմի հետ, և համարվում էին ֆրանսիական գաղութատիրության ավերակների վրա ամերիկացիների պլացդարմ: 1969-1973 թվականներին Կամբոջայի տարածքն այնքան էր ռմաբկոծվել, ինչքան Գերմանիան առաջին աշխարհամարտի վերջին երկու տարիներին: Վիտնամական պատերազմը նպաստեց կամբոջական ավերածություններին, քանի որ վիետնամցիներն օգտագործում էին հարևան երկրի անանցանելի ջունգլին' իրենց պատասխան հակահարվածները հասցնելու համար:

 


60-ականների կեսին հեղափոխական պայքարը Պնոմպենից փոխադրվում է գավառ՝ երկրի հարավ։ Կարմիր կհմերները պարտիզանական պատերազմ են սկսում : 1970 թվականին Կամբոջայում տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ երկրի ղեկավար և երբեմնի գահաժառանգ Իեն Սերիի, որն ինքնակամ հրաժարվել էր գահից, փախավ երկրից' իշխանությունը հանձնելով վարչապետ Լոն Նոլին: Նոլը Կամբոջան վերանվանեց Կհեմեր, որի անկախությունը անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի կողմից: Ընդամենը երկու ամիս անց ԱՄՆ-ը հարձակվեց Կհմերի հանրապետության վրա: Սիանուկը այդ ժամանակահատվածում փախել էր Պեկին և ահա հենց Պեկինում էլ նա հանդիպեց «կարմիր բորենուն»' նրա հետ կնքելով գործարք, ըստ որի միացյալ ուժերով պետք է վերագրավեր Կամբոջան' պայքարելով ամերիկյան ուժերի դեմ: 1970-1975 թվականների պայքարի արդյունքում 1975 թվականի ապրիլի 17-ին ապագա դիկտատորի ուժերը մտան Պնոմպեն և կարճ ժամանակ անց Կամբոջան վերանվավենց Կամպուչիայի: Պոլ Պոտի և Իեն Սերիի հանցախումբը Կամբոջայում սահմանեցին սեփական հպատակների ոչնչացման համաշխարհային ռեկորդ. երկրի բնակչությունը նվազեց առնվազն մեկ քառորդով:
Այդչափ երևելի արդյունքների նրանք հասան չկիրառելով բարդ տեխնիկական միջոցներ. կամբոջական ցեղասպանությունն էժան նստեց, առանց տպավորիչ ու թանկարժեք ժեստերի։ Ծառերին զարկելով կհմերները ջարդում էին երեխաների գլուխները, մյուսի վրա կախված էր մեռնողների ճիչերը խլացնող ռադիոն։ Սպանության տեխնոլոգիան պարզունակ էր ու խնայողական. դատապարտյալների գլխին հարվածում էին մահակով, գցում փոսն ու վրան քիմիկատներ լցնում։ Երբեմն հարվածից հետո դանակով կտրում էին զոհի կոկորդը. յուրաքանչյուր դահիճ իր նախընտրած աշխատաոճն ուներ։
«Կարմիր կհմերները» Պնոմպենի փողոցներում շրջում էին մի քանի հոգուց բաղկացած խմբերով. հոգնած ու չարացած 12-15-ամյա պատանիներ՝ սև հագուստով ու ականանետներն ուսին դրած։ Նրանց մեծամասնությունը երբեք քաղաքում չէր եղել։ Նրանք եկել էին որպես հաղթողներ, զուրկ էին պարտվածների հանդեպ գթասրտությունից։
Կամբոջայում սկսվեց «զրոյական տարին», ինչպես այն անվանում էին «կարմիր կհմերները»։ Նախկին կյանքն ավարտվեց վերջնականապես ու անդառնալիորեն, թեեւ հավատալ դրան անհնար էր։ Հեղափոխությունից արդեն մի քանի օր անց Պնոմպենը մաքրված էր նախկին բնակիչներից։ Քաղաքում հայտարարվեց տոտալ էվակուացիա։ «Ամերիկացիները պատրաստվում են ռմբակոծել մայրաքաղաքը, ձեզ պետք է հեռանալ երեք ժամով,- աղաղակում էին բոլոր փողոցներում տեղադրված բարձրախոսները։ -Հեռացեք քաղաքից, հետներդ ոչինչ մի վերցրեք, շուտով վերադառնալու եք»։ Դա տասնյակ կիլոմետրեր ձգվող մարդկանց համատարած հոսք էր, որոնք իրենց հետեւից քարշ էին տալիս սայլակները, ավելի ունեւորները՝ հրում մեքենաները, խնայելով բենզինը։ Իսկ ճանապարհի երկայնքով կանգնած էին դարձյալ նույն պատանիներն ու առաջ էին քշում մարդկային հնազանդ հոտը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին առաջին մաքրազտումները։

 

«Մեզ անհրաժեշտ են Լոն Նոլի նախկին զինվորները։ Ուզում ենք լավ աշխատանք առաջարկել նրանց. պաշտպանել նոր Կամբոջան»։ Պնոմպենի արվարձաններում փախստականների ճամբարներ էին գալիս բեռնատար մեքենաներ եւ տանում զինվորներին ու սպաներին, որոնք երջանիկ էին, որ նոր ռեժիմը որոշել է օգտվել իրենց ծառայություններից։ Այդ զինվորներին ու սպաներին այլեւս ոչ ոք չէին տեսնում։ Ուտելիքի սուր պակասի եւ բուժօգնության իսպառ բացակայության պայմաններում. այդ ամենը հանգեցնում էր նրան, որ «նոր մարդիկ» կոտորվում էին ճանճերի պես։ Ամենասարսափելին «աշխատանքային ճակատի առաջին գիծ» ընկնելն էր. նոր հողերի յուրացում, ոռոգման համակարգերի շինարարություն։ Պոլ Պոտը որոշել էր Կամբոջայում կառուցել օրինակելի ագրարային հասարակություն. բոլոր գիտելիքները, բացի հողագործությունից, հայտարարվեցին վնասակար ու անպետք, գրել-կարդալ իմանալը լուրջ հիմք էր դառնում ԿՀՎ-ի հետ համագործակցության մեջ մեղադրանքի համար։ «Մենք երջանկացրել ենք ձեզ, կարիք չունեք հոգ տանել սննդի, զավակների կրթության մասին, երկիրն ամեն ինչ կանի ձեզ համար»,- ասում էին սովից ու հիվանդություններից մահացող նախկին բժիշկներին, ուսուցիչներին, վարորդներին, առևտրականներին։
Ներկայացնենք այդ ժամանակների սովորական տեսարաններ. զինվորները կտրում հանում են պտուղը հղի կնոջ որովայնից։ Կալանավորներին գամում են խաչին ու խորովում մարմանդ կրակի վրա։ Քննիչը մեկը մյուսի հետևից կտրում է կնոջ մատները, պահանջելով խոստովանել, թե սպայի կին է։ Բրնձի մի հասկ վերցրած չորսամյա երեխային կապում են ծառին, մինչեւ մահանա ծարավից և այլ սահմռկեցուցիչ պատկերներ:

 

 

 

Կառավարման առաջին տարում Պոլ Պոտին հաջողվեց ոչնչացնել երկրի ողջ տնտեսությունը, քաղաքական ու սոցիալական հաստատությունները: Ոչնչացվեցին գրադարանները, թատրոնները, արգելվեցին երգերը, պարերը, ավանդական տոնախմբությունները, այրվեցին ազգային արխիվն ու «հին գրքերը»:
Ոչնչացվում էին նաև գյուղերը, քանի որ գյուղացիները պիտի ապրեին գյուղական կոմունաներում: Բողոքողները կամ չենթարկվողները ոչնչացվում էին ամբողջությամբ: Մինչև փոս գցելը զոհի գլխին խփում էին բահով կամ քաղհանիչով և հրում ցած: Եթե ոչնչացման ենթակա էին շատ մարդիկ, նրանց բոլորին կապում էին մի ընդհանուր պողպատալարով և հոսանքահարելով գցում փոսը: Նույն ձևով կապկպում էին երեխաներին և հրում ջրափոսը, որտեղ նրանք արագորեն ջրախեղդ էին լինում:
Երբեմն մեղավորներին, ովքեր խախտել էին արգելքները, մինչև վիզը թաղում էին հողի մեջ և թողնում մեռնեն քաղցից ու ծարավից: Հետո կտրում էին գլուխը, հանում ցցի վրա և թողնում բնակավայրի մոտ, վրան «Ես դավաճանել եմ հեղափոխությանը» ցուցանակ կպցնելով: Սակայն ավելի հաճախ մարդկանց սպանում էին բահով կամ քաղհանիչով, որ տնտեսեն փամփուշտները: Արգելվում էր փամփուշտ ծախսել «ժողովրդի թշնամիների» վրա:

Երեքուկես տարվա ընթացքում իրականացրել է սեփական ժողովդրի ցեղասպանությունը: Կhմերների իշխանության գալուց հետո, քաղաքները հայտարարվել են այլասերվածության և բուրժուական արժեքների բույն: Ողջ քաղաքաբնակ հասարակությունը տեղահանվել է և ուղարկվել ջունգլիներ' ուղղիչ աշխատանքային ճամբարներ: Ովքեր համաձայն չէին կամ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, տեղնուտեղը գնդակահարվում էին կամ սպանվում փոցխերով' փամփուշտները խնայելու նպատակով:
Սեփական ազգի նկատմամբ ցեղասպանության ընթացքում, տարբեր տվյալներով' սպանվել են 1,500,000 – 2,000,000 կամբոջացի, որ կազմում էր բնակչության ¼-ը:

 


Պոլ Պոտն արեց այն, ինչ չհաջողվեց հեղափոխական առաջնորդներից ոչ մեկին: Նա ամբողջությամբ վերացրեց ամուսնության և ընտանիքի հաստատությունը: Մինչ գյուղական կոմունա ընկնելը ամուսիններին առանձնացնում էին կանանցից, և կինը դառնում էր ազգային սեփականություն:
Պոտի ամենամեծ սխալն այն էր, որ նա գժտվեց իր հարևան հեղափոխական Վիետնամի հետ,երբ կարմիր կհմերները վիետնամցիներից սկսեցին մաքրել երկիրը նրանց ոչնչացնելով: Վիետնամին դա դուր չեկավ և 1978 թվականի դեկտեմբերին վիետնամական բանակը մտավ Կամպուչի: Մաո Ձե Դունը այդ ժամանակ արդեն մեռած էր և Պոլ Պոտին էլ պաշտպանող չկար: Վիետնամական զրահատանկային զորքերը լուրջ դիմադրության չհանդիպելով՝ մտան Պնոմպեն: Պոլ Պոտը տաս հազարանոց բանակով գնաց երկրի հյուսիս՝ ջունգլիներ: Կամբոջայում տեղակայվեցին վիետնամական զորքերը։ «Կարմիր կհմերները» վերադարձան անտառներ, որտեղ փոփոխական հաջողությամբ շարունակում էին հեղափոխական պայքարը մինչեւ 90-ականների վերջը։ Ինքը՝ Պոլ Պոտը, ձերբակալվեց 1997 թվականին հենց «կարմիր կհմերների» կողմից, հերթական ներքին մաքրազտումը ծրագրելու մեղադրանքով, դատապարտվեց ցմահ տնային կալանքի եւ մահացավ 1998 թվականին։ «Թիվ մեկ եղբոր» մարմինն այրեցին անտառում՝ հին ավտոդողերից ու կահույքի կտորտանքից խարույկի վրա։

Մահից քիչ առաջ յոթանասուներկու ամյա Պոլ Պոտը արևմտյան թղթակիցներին հարցազրույց էր տվել: Հարցազրույցում նա բացահայտ հայտնել էր, որ իր արած ոչ մի բանի համար չի զղջում…

 

 

Արմեն Հովասափյան