Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ն մեծ դերակատարում ունի պետության ֆինանասական միջոցների ձևավորման գործում, հարկային նոր օրենսգրքի նախագծի մշակման շրջանակներում ֆինանսների նախարարությունում դիտարկվում է նաև այս հարկատեսակի հարցը:
Բոլորս գիտենք, որ ԱԱՀ-ի դրույքաչափը ՀՀ-ում բավականին բարձր է և մշտապես խոսվում է դրա իջեցման անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ ավելացված արժեքի հարկը ապահովում է պետական բյուջեի եկամուտների 40-45%-ը և դրույքաչափի ցանկացած փոփոխություն խիստ ռիսկային է համարվում, այդ իսկ պատճառով այն պետք է ոխհատուցվի տնտեսության աշխուժացմամբ։

 

 


ԱԱՀ-ից մեծ է տնտեսության կախվածությունը և նշված գործոնի առկայությունն է պատճառը, որ գործող կառավարությունը ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել վերը նշված խնդրին' ընդլայնվել է ԱԱՀ հարկի վճարման հետաձգման արտոնությունից օգտվողների շրջանակը:
ՀՀ կառավարությունը համարում է, որ այս հարցում տարբերակված մոտեցումը, այն է առանձին ապրանքների վերջնական սպառման նկատմամբ դրույքաչափի նվազեցումը չի բերի այդ ոլորտների խթանմանը և ԱԱՀ-ի դրույքաչափի նվազեցումը նպատակահարմար է համարում դիտարկել դրա հարկման համակարգում իրականացվող փոփոխությունների համատեքստում։

 

 

 

 


Տնտեսական անկյուն