1. Էպիլեպսիան քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է զարգանալ ցանկացած ռասայի ու տարիքի մարդկանց մոտ:


2. Մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տառապում է էպիլեպսիայով, դա կազմում է մոտավորապես 1000-ից՝ 6-10 մարդ, ինչը շատ զգալի ցուցանիշ է:


3. Էպիլեպսիայով տառապող մարդկանց մեծամասնությունը (80 տոկոս) ապրում է զարգացող երկրներում:


4. Էպիլեպսիայի դեպքերի մոտավորապես 70 տոկոսը ենթակա է բուժման, սակայն էպիլեպսիայով տառապող մարդկանց մեծամասնությունը, ովքեր ապրում են զարգացող երկրներում եւ աֆրիկական մայրցամաքում, բուժում չեն ստանում: Աֆրիկայում էպիլեպսիայով տառապող տաս մարդկանցից միայն մեկն է բուժում ստանում:


5. Էպիլեպսիայի առավել տարածված տեսակ է իդիոպաթիկ տեսակը: Էպիլեպսիայի այս տեսակի առաջացման պատճառները գիտությանը հայտնի չեն:


6. Երբեմն էպիլեպսիան կարող է զարգանալ գլխին ստացած ուժեղ հարվածների, ինսուլտի, գլխի եւ ուղեղի վնասվածքների, ինֆեկցիաների եւ ուղեղի ուռուցքի, ինչպես նաեւ գենետիկական մի շարք պատճառներով:


7. Բժիշկները էպիլեպսիայի 40 տարբեր տեսակ են առանձնացնում, առանձնացվում են նաեւ էպիլեպսիկ նոպաների տարբեր տեսակներ: Հատկանշական է, որ էպիլեպսիայով տառապող որոշ մարդիկ կարող են նոպաներ չունենալ, կամ նրանց մոտ կարող է կյանքի ընթացքում ընդամենը մեկ նոպա լինել: Կան նաեւ հիվանդներ, ովքեր էպիլեպսիայի նոպա են ունենում միայն քնած ժամանակ:


8. Համարվում է, որ Մոցարտի երաժշտությունը նվազեցնում է էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը երեխաների մոտ: Հատկանշական է, որ Բեթհովեն, Շուման, Բարտոկ, Վագներ լսելը, գիտնականների խոսքով, այս տեսանկյունից արդյունավետ չէ:


9. Հին Հունաստանում եւ Հռոմում էպիլեպսիան համարել են աստվածային ծագում ունեցող, այդ պատճառով էլ կոչել են «Հերկուլեսյան հիվանդություն» եւ նույնսիկ «Աստվածային հիվանդություն»: Իսկ ահա քրիստոնեությունը էպիլեպսիան համարում է չար ուժերի ազդեցության հետեւանք:


10. Ամբողջ աշխարհում հայտնի մի շարք մարդիկ տառապել են էպիլեպսիայով: Այս մարդկանց շարքին են դասվում Հուլիոս Կեսարը, Մոլյեռը, Նոբելը, Լենինը, Նապոլեոնը, Ֆլոբերը, Դոստոեւսկին, Ստենդալն ու Բայրոնը:

 

 


Վրեժ Հովսեփյան