Միշտ չէ, երբ լռությունը նշանակում է, որ ոչինչ չկա ասելու: Հաճախ հակառակն է լինում, այնքան բան կա ասելու, որ չգիտես, թե որտեղից սկսես, դրա համար էլ հաճախ լռում ես... Շատերը վախենում են ապրել այնպես, ինչպես ուզում են, դրա համար էլ, երբ ճանապարհին հանդիպում է մարդը, շատերը մի-մի քար առած ուզում են քարալղել մարդուն, որովհետև նա քառակուսի չի մտածում, ոնց որ գետնին կառչածը... Ես մշտապես ՄԱՐԴՈՒ կողքին եմ, անկախ ամեն ինչից...

 

Եթե խորթ են բառերս, մի-մի քար էլ իմ ուղղությամբ նետեք. ես այլևս դադարեցնում եմ ինչ-որ մեկին, ինչ-որ բան բացատրել, ով ինչպես ուզում է թո՛ղ, հասկանա... հավատա՛, ում ինչպես որ պետք է հասկանում է, չէ՞, որ շատերը մտածում են, որ մի-մի տաղանդ են, մի-մի անհատականություն...

 

 

Արթուր Հայրապետյան