Հարցեր. Գազպրոմի Միլերն ինչո՞ւ է այս պահին եկել Երևան: Նրա գալը կապ ունի՞ խորհրդարանի «գազային հանձնաժողովի» զեկույցի հետ: Երվանդ Զախարյանը խոսում է գազի սակագնի վերաբերյալ սակարկությունների մասին՝ դա հե՞նց Միլերի հետ է անցկացվում. առաջներում, որքան հիշում եմ, նման բան չի եղել:

 

 

Արևմուտք-Իրան հարաբերությունները գնալով կարգավորվում են, իսկ մեզանում խոսվում է դրանից օգուտ քաղելու մասին, այդ թվում՝ գազային ոլորտում. Միլերի այցը մեզ տեղը դնելու նպատակ ունի՞: Եվ վերջապես՝ ՀՀ նախագահը Միլերին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով՝ դա սահմանին՝ 164, մեր տանը՝ 384 դոլարով մեզ գազ վաճառելու և մեր հաշվին գերշահույթ և կամ աննորմալ ծախսեր կատարելու համա՞ր է տրվել...

 

 


Վախթանգ Սիրադեղյան