Դուք ձեզ կանխորոշում եք ըստ այն բանի, ինչը չեք հանդիսանում: Դուք ձեզ կանխորոշում եք' «բնականի», «բարոյականի», «պարկեշտի» մասին ձեր պատկերացումներից բացառելով Մեկ ուրիշին: Իսկ բոլոր «Մեկ ուրիշներից» ես Ամենաուրիշն եմ: Քանի որ պիտակներ կպցնելու իրավունքը մենաշնորհված է ձեզ պես ուղղամիտ մարդկանց կողմից, ինձ ընդամենը մնում է կողմնորոշվել իմ այլախոհության միջոցով: Եվ ես ընդունում եմ այն, ես հպարտանում եմ դրանով, քանի որ չունեմ արժանի այլընտրանք: Ես չեմ երազում ներհոսել ձեր աշխարհը, քանի որ այն կարող է գոյություն ունենալ միայն ինձ բացառելու գնով:

ՋԵՅՄՍ ՀԱՅՆՍ
«Դասախոսի պատմածը» գրքից

 

 

Հովիկ Չարխչյան