Շատ ու շատ կայացած մասնագետներ ցանկանում են աշխատել Google-ում: Այստեղ աշխատելու մասին երազում են դպրոցականներն ու համալսարանների ուսանողները: Թե ինչու է Google-ը համարվում ամենագրավիչ գործատուն, պարզ է: Google-ն այսօր մեր կյանքի անբաժանաելի մասն է կազմում և մյուս բոլոր ՏՏ ընկերությունների համեմատ՝ վայելում է մեծ ճանաչվածություն ու տարածվածություն: Google-ում հարցումների թիվն ամսական գերազանցում է 10 մլրդը: Բացի այդ, այս ընկերությունն իր շուրջ 55 հազար աշխատակիցներին առաջարկում է վարձատրության ավելի քան լավ պայմաններ:
Glassdoor-ի տվյալները վկայում են, որ Google-ում մասնագետների միջին տարեկան աշխատավարձը գերազանցում է 150 հազար ԱՄՆ դոլարը: Ամփոփ վիճակագրությունը ներկայացնում ենք ստորև.

 


1. Բիզնեսի զարգացման մենեջեր՝ $159,502
2. Ծրագրի տեխնիկական մենեջեր՝ $159,738
3. Մարքեթինգ-մենեջեր՝ $160,726
4. Կայքի ապահովության ինժեներ՝ $167,360
5. Ծրագրի տեխնիկական մենեջեր III՝ $184,514
6. Ծրագրավորման ինժեներ IV՝ $192,357
7. Վաճառքի գործառնական ղեկավար՝ $195,795
8.Պրոդուկտի ղեկավար՝ $201,410
9. Ֆինանսական ղեկավար՝ $204,537
10. Գիտական վերլուծաբան՝ $215,158
11.Ավագ ծրագրավորման ինժեներ՝ $242,449
12.Ավագ ծրագրավորող՝ $262,463
13.Ավագ ղեկավար՝ $279,245
14.Ինժեներական թիմի ղեկավար՝ $285,131
15.Պրոդուկտի ավագ ղեկավար՝ $320,142