Հոլանդիան միացել է ցեղասպանությունը ճանաչած երկրների ցուցակին։ Երեկ Հոլանդիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով ճանաչել է հայերի, հույների ու ասորիների դեմ իրականացրած ցեղասպանությունը։
Թուրքիայի ազգայնականները, ինչպես նաև երկրի ղեկավար անձինք երևի հերթական վալիդոլն են խմում։ Բայց խելացիները հասկանում են, որ քայլը այս արված է ոչ թե Թուրքիայի դեմ, կամ Հայաստանի կողմ, այլ պատմության մութ էջերին առերեսվելու ու միասին առաջ ընթանալու համար։ Նույնը ասված է բանաձևում, որտեղ ասվում է, որ բանաձևը կօգնի Թուրքիային առերեսվելու սեփական պատմությանը ու Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործում։

 


Հ.Գ. Մինչ այդ Հռոմի պապը, Էջմիածնի, Կիլիկիո կաթողիկոսների, հայ կաթոլիկների պատրիարքի ներկայությամբ Վատիկանում անցկացնելու է պատարագ ի հիշատակ հայ նահատակների։ Իսկ նույն ժամանակ Ադրբեջանում պատրաստվում են անցկացնել «հայերի կեղծ ցեղասանությունը» գիտաժողով։ Մասնակցելու են ոչ թե խելքը թրցրած ազգայնականներ, այլ Ադրբեջանի Ազգային Ակադեմիայի նախագահությունը ու երկրի հանաչված պատմաբան-աճպարարները։

 

 

Սեդրակ Մկրտչյան